Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի»  հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի իննակի չեմպիոնների պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի հարձակվողը վնասել է ոտնաթաթը:

Մովսիսյանը չի կարող մասնակցել երկրի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի` Յարոսլավի «Շիննիկի» դեմ խաղին (հոկտեմբերի 30), ինչպես նաև հարցականի տակ է նրա մասնակցությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի`«Լոկոմոտիվի» դեմ խաղում:

Նշվում է, որ մոտ ժամանակներս հայ հարձակվողը բժշկական հետազոտություն կանցնի, ինչից հետո պարզ կդառնան վնասվածքի վերջնական ախտորոշումն ու վերականգնման ժամկետները:

Կարդացեք նաև

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031