Սեյրան Օհանյանը՝ Տավուշի միջադեպի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Տավուշի մարզում հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Ընդհանուր առմամբ՝ վերջին տարիների վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջին գծում՝ ՀՀ սահմաներում և ԼՂՀ-ի շփման գծում, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների, հանդիպումների, այլ կառավարման որոտում փոփոփոխությունների շրջանակներում»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս լարվածությունը համընկել է Ադրբեջանի ներքին անցուդարձին, ինչը ձեռնտու է հակառակորդին. «Կարծում եմ, որ այն առաջարկությունները, որ մենք կատարում ենք մեր կողմից վստահության եզրեր գտնելու, երկխոսության գնալու ու առաջնային գծում լարվածության իջեցման համար՝ դիպուկահարների հետքաշման, դիվերսիոն հետախուզական գործողությունների կանխարգելման և զերծ մնալու համար, և այլն,և այլն, Ադրբեջանի հանրապետության ԶՈՒ կողմից դա չի ընդուվում ու հերքվում է: Եվ նրանք այդ իրավիճակում նորից փորձել են ապակայունացնել ու տեղի հրամանատրությունը փորձում է իր մասին հիշեցնել»:

Նա նաև հավելեց. «Ես գտնում եմ, որ մեր քաղաքականությունը պետք է մեկը լինի, մեր հրամանատարները տեղում սթափ կերպով սառնասրտորեն գնահատում են յուրաքանչյուր իրավիճակի փոփոխություն և համապատասխան կանխարգելման ու պատժելու միջոցառումներ են ձեռնարկում: Եվ այս դեպքի հետ կապված տեղի մեր հրամանատարները խիստ կերպով պատասխանել են, և մենք շարունակելու ենք խիստ կերպով պատասխանել այդ քաղաքականությանը: Ես երեկ՝ կիրակի օրը, անձամբ եղել եմ տեղում և ուսումնասիրել եմ մեր դիրքի իրավիճակը,  իրադրությունը, ճանապարհային ցանցը ու գտնում եմ, որ մեր հրամանատարները համապատասխան իրավիճակներ կձեռնարկեն, որ իրավիճակն ավելի հանդարտվի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս