Արարատի մարզպետը՝ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին

Այսօր մեկնարկել է Արարատի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Արարատի քաղաքապետի պաշտոնի համար, ինչպես հայտնի է, պայքարում է երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը և ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը։ Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի քաղաքապետի ընտրություններն անցնեն արդար և մաքուր։ Նա նշեց, որ, բնականաբար, սատարելու է իշխող մեծամասնության առաջադրած թեկնածուին, միաժամանակ կարծիք հայտնելով, թե՝ անկախ դրանից, Հայկ Հայկյանն ունի բարձր վարկանիշ և հաղթանակի հասնելու մեծ հնարավորություններ։

Արարատի մարզպետը վտահեցրեց, որ որևէ ճնշում թեկնածուներից և ոչ մեկի վրա չկա և չի կարող լինել։ Նա հավաստիացրեց, որ ճնշումներ՝ ստիպողաբար այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու պահանջներ բնակիչների նկատմամբ նույնպես չկան։

Մարզպետը, խոսելով Արարատի ցեմենտի գործարանից աշխատակիցներին քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատելու լուրերի մասին, ասաց.  «Աշխատակիցներն իրենց նախընտրած թեկնածուի անունն են տվել, ինչը պատճառ է հանդիսացել նրանց աշխատանքից ազատելու համար»: Նաև հավելեց, թե ինքը չի կարող այս հարցին խառնվել, քանի որ ընտրարշավը մեկնարկել է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս