Բաժիններ՝

Խոշորների վճարած հարկերն աճել են 21.4%-ով

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Իր վճարած 26.3 միլիարդ դրամով առաջին տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նրան հաջորդում են «ՀայՌուսգազարդը» (25.3 միլիարդ) և «Ղ-Տելեկոմը» (22.3 միլիարդ)։

1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում վճարել են 479.8 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը աճել է 84.9 միլիարդ դրամով կամ 21.4%-ով։

Հավաքագրված հարկերի 239 միլիարդը (49.8%) անուղղակի հարկերն են։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031