Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, nչնչացնում և թշնամnւթյուն սերմանում․ Տիգրան Աբրահամյան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին: Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930