
Կամո Արեյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Կենդանակերպի ու գուշակության նշանների փիլիսոփայությունը գուշակեք այլ ուղղութամբ, այլ անձի շուրջ

2014թ. պետական բյուջեի նախագծի շրջանակներում Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին այս անգամ էլ ներկա չէ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրա փոխարեն խորհրդարան է եկել փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Մինչ հարցերն ուղղելը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չի ներկայացել: «Անցած տարի էլ սկսեցինք նրանից, որ Տարոն Մարգարյանը չի եկել: Ինչո՞ւ նա չի ներկայացել: Մի մարզպետ կար, նա չէր գալիս ու հանեցին աշխատանքից»,- հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը:
Կամո Արեյանն էլ ի պատասխան նշեց, թե հարցն ու իր պատասխանը «ավանդական են», ապա ասաց, թե Տարոն Մարգարյանի լիազորությամբ ու հանձնարարությամբ ինքն է ներկայացնում բյուջեի նախագիծը: Փոխքաղաքապետը նաև հորդորեց. «Կենդանակերպի ու գուշակության նշանների փիլիսոփայությունը գուշակեք այլ ուղղութամբ, այլ անձի շուրջ»: Նիկոլ Փաշինյանն էլ տեղից արձագանքեց. «Ո՞ւմ, Սերժի՞»: