Վահե Հակոբյանը՝ Սուրիկ Խաչատրյանի հետ իր հարաբերությունների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին

«Գերազանց եմ զգում ինձ նոր պաշտոնում, թեև աշխատանքը ծանրաբեռնված է»,- այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Խոսելով իր և նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարաբերությունների մասին, Վահե Հակոբյանն ասաց. «Նորմալ հարաբերություններ ունենք, բայց ես որևէ մեկի գնահատականը չեմ տալիս, ես պարզապես իմ պարտականություններն եմ կատարում»:

Հարցին, թե ինչո՞ւ բիզնեսի փոխարեն ընտրեցիք քաղաքականությունը, Սյունիքի մարզպետը պատասխանեց. «Ինձ նշանակել են որպես Սյունիքի մարզպետ, և ես՝ իմ գիտելիքներն ասեմ, թե բիզնեսից ստացած փորձն ասեմ, բոլորը ցանկանում եմ համադրել ու ծառայեցնել ի նպաստ ժողովրդի»:

Լրագրողները հետարքրքվեցին նաև, թե ինչպե՞ս է վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և գործազուրկներին նպաստից զրկելու մասին ներկայացված ԱԺ օրինագծերին: Ի պատասխան Վահե Հակոբյանը ասաց, որ ցանկացած աշխատանք պետք է գնահատվի, և պետությունն էլ իր հերթին պետք է աշխատատեղեր ստեղծի՝ դրանով իսկ խրախուսելով բարձրացնի աշխատանքի որակը:

«Իհարկե, տեսնելով մեր պետության ներսում որոշակի խնդիրներ, մենք շատ հաճախ մտածում ենք, որ արդարացված չի աշխատավարձերի այդ բարձրացումը, բայց կարծում եմ, չինովնիկի աշատավարձը բարձրացնելով կարելի է նրանից պահանջել, որ նա ավելի լավ կատարի իր պարտականությունները»,- ասաց Սյունիքի մարզպետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս