
ՎՊ աշխատակազմի ղեկավարը ՎՊ նախագահի փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում

Քանի որ ՎՊ նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանից հետաքրքվեցինք՝ արդյոք նա ՎՊ նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է: Ի պատասխան Ա. Ներսիսյանն ասաց. «ՎՊ նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի կողմից»: Ապա կարծիք հայտնեց, թե ՎՊ նախագահի փոփոխություն անցկացնել «պետք չի»:
Մեր այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի խիստ գնահատականից հետո անհրաժեշտություն չե՞ք տեսնում պաշտոնի փոփոխության, նա այսպես արձագանքեց. «Չէ, անհրաժշետություն չկա»: Արտավազդ Ներսիսյանն ասաց նաև, թե ինքն անձամբ որևէ տեղեկություններ չունի՝ Իշխան Զաքարյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ: