Ինչո՞ւ չի տեղադրվում Կարեն Դեմիրճյանի արձանը
2014թ. պետական բյուջեի նախագծի շրջանակներում Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց. «Արդեն 14 տարի է՝ հայտարարված է, որ դրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը: Ինչո՞ւ չի կատարվում, էդ ի՞նչ բարդ բան է, որ այս ընացքում հասցրել եք մի քանի պռոեկտներ իրականացնել, բայց սա չեք կարողանում իրականացնել: Արդյոք քաղաքական ենթատեքստ կա՞»:
ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե քանի՞ մարդ է գործազուրկ դարձել վճարովի ավտոկայանատեղիների համակարգը գործարկելու հետևանքով:
Կամո Արեյանը նախ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի արձանի տեղադրմանը նշեց, թե Երևանի քաղաքապետարանը, բացի ընդառաջելուց, որևէ խոչընդոտ, բյուրոկրատական քաշքշուկ այս հարցում չի ստեղծել, ապա ավելացրեց, որ արձանը կտեղադրվի այն ժամանակ, երբ հեղինակի կողմից ավարտին հասցվի:
Ինչ վերաբերում է վճարովի ավտոկայանատեղերի մասին հարցին, փոխքաղաքապետն ասաց, թե ինքը բազմիցս հայտարարել է, որ նրանց գերակշիռ մասը եղել են ապօրինի, օրենքով չարտոնված գործողություն ծավալող աշխատակիցներ և ըստ այդմ՝ գրանցված չեն եղել զբաղվածություն ունեցող մարդկանց շարքերում:
Արձանագքելով ՀԱԿ պատգամավորը հետարքրքվեց. «Դեմիրճյանի արձանը ո՞վ պետք է պատրաստի: Քաղաքապետրանը չէ՞ պատվիրատուն»: Սակայն փողքաղաքապետը նշեց, թե չի կարող պատասանել այդ հարցին: