
Ո՞ւր են կորել 20 համարի միկրոավտոբուսները

Թեև թիվ 20 համարի վարորդները «Ասպարեզի» հետ զրույցում նշել էին, թե անկախ տուգանվելուց, շարունակելու են իրենց աշխատանքը՝ մինչև չլինի դատական վճիռ, սակայն հոկտեմբերի 26-ից Գյումրիում աշխատող ոչ մի 20 համարի միկրոավտոբուս այլևս չկար: Կարելի է ենթադրել, որ վարորդներին ձեռնտու չէր աշխատել նման ձևով, քանի որ նրանց անընդհատ տուգանում էին 50.000-100.000 դրամի չափով:
Գյումրիի ՃՈ պետ Արմեն Կարապետյանը «Ասպարեզի» հետ զրույցում ասել է, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում կասեցնելու միկրոավտոբուսների գործունեությունը և պետք է դիմել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն:
«Մենք արդեն սկսել ենք ցուցակագրել այն վարորդներին, ովքեր ցանկանում են աշխատանք ունենալ, 20 համարի երթեւեկության իրավունքն էլ կասեցվել է: Այն, որ այլեւս չեն աշխատելու, դա հաստատ է»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: