Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ․ Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան Ֆեյսբուքի էջից:

«Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ:

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։ Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։

Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»,-գրել է նորանշանակ դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930