
Կովալենկո Շահգալդյանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ իրեն հասցեագրվող մեղադրանքի մասին

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին՝ Հակոբ Մուրադյանը, հայտարարել էր, որ իր հորեղբոր սպանության «կնքահայրը» Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Հակոբ Մուրադյանը ասել էր, որ հիմքեր ունի և Կովալենկո Շահգալդյանին է համարում սպանության մեղավոր: «Հիմքերն այն են, որ իմ հորեղբայրը բացի իրենից ու իր նման մի քանի հոգուց ուրիշ ոչ մեկի հետ հարց չի ունեցել, խնդիր չի ունեցել երբևիցե»,- ասելէր նա: Նա նաև պատմել էր, որ Հրաչ Մուրադյանը մարզպետի հետ գյուղի հետ կապված խնդիրներ է ունեցել. «Ես տեղյակ եմ, որ նրանց մեջ անգամ վիճաբանություն է եղել»:
168.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը լարված հարաբերություններ ունեցե՞լ է սպանված Հրաչ Մուրադյանի հետ: Ի պատասխան նա ասաց. «Ես հիմարությունները չեմ մեկնաբանում: Նորից կրկնում եմ՝ ցնդաբանությունները չեմ մեկնաբանում»: