
Յուրի Վարդայանը հավատում և վստահում է Արթուր Գևորգյանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը շնորհավորել է ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Հարգարժա´ն պարոն Ա.Գևորգյան,
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Համոզված եմ նաև, որ հայ բռնցքամարտիկներն այսուհետ ավելի լավ կներկայանան աշխարհին, և մեկը մյուսի հետևից կգրանցվեն հայկական սպորտի նորանոր ձեռքբերումներ:
Հավատում եմ Ձեր կամքի ուժին, վստահում եմ անձնային որակներին ու հաջողություն մաղթում մարզական ոլորտում Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մշտապես սատար կլինի ֆեդերացայի նոր ձեռնարկներին»: