Ֆորմատը կփոխվի

«Ի սկզբանե հասկանալի էր, որ առավելագույնը, ինչ կարելի է սպասել Սարգսյան-Ալիև հանդիպումից, կարծիքների փոխանակումն է: Ավելի լուրջ որոշումներ, եթե դրանք երբևէ ձեռք բերվեն, թողնվել են հաջորդ հանդիպումների շրջանակներում քննարկելու համար: Թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը, այդ հարցը դեռ բաց է»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսական «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը՝ անդրադառնալով նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը:

Ըստ Վլասովի, կարևոր է, որ հետագա հանդիպումների հաճախակիությունն ավելին լինի, քան անցած 1.5 տարում էր, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների և ինտենսիվ երկխոսության բացակայությունը հավելյալ լարվածություն է ստեղծում Երևանի և Բաքվի միջև:

«Ֆորմատը, երբ Ռուսաստանը Մեդվեդևի ժամանակ գործընթացի միակ համակարգողն էր, հիմա գործնականում, կարծում եմ, չի լինի: Միջնորդները կհամատեղեն տարբերակները, երբ և՛ Ռուսաստանը, և՛ Մինսկի խմբի մյուս անդամները կկարողանան բանակցային գործընթացի այս կամ այն փուլում որպես գլխավոր համակարգող հանդես գալ»,- ասել է Վլասովը:

Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս