«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին». Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

«Դեմ ենք ապօրինի կալանքին», «Արդար դատավարություն», «Ո’չ կալանքին» և մի շարք այլ կոչերով այս պահին մի խումբ քաղաքացիներ դատարանի դիմաց ակցիա են իրականացնում ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննում է Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը:

Վարդան Պետրոսյանին աջակցելու էին եկել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը: Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է արդարության պահանջով:

«Հայաստանի Հանրապետության յուրաքնաչյուր քաղաքացու նկատմամբ պետք է աշխատի արդարադատությունը»,- ասաց նա՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատարանը պետք է լինի օբյեկտիվ:

Կարդացեք նաև

Անահիտ Բախշյանի խոսքով՝ երբ մարդը չի փախել, պատրաստ է պատիժ կրել, անթույլատրելի է նրան կալանավորելը: Ա. Բախշյանը նշեց նաև, որ նմանատիպ ավտովթարների պատճառը նաև ոստիկանությունն է. «Ճանապարհային ոստիկանությունը պիտի պատասխանատվություն կրի, ինքը վարորդներից գումար է գանձում այդ ճանապարհների որակի համար. ճանապարհները որոկյալ չեն, մութ են, այնտեղ ճանապարհային նշաններ չեն եղել»:

Vardan Petrosyan023

Ստյոպա Սաֆարյանն էլ աաց, որ եկել է ցույց տալու, որ տեր է իր ստորագրությանը: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել էր անձնական երաշխավորագիր և միջնորդել դա հիմք ընդունելով՝ փոխել խափանման միջոցը:

«Ես գրեթե վստահ եմ, որ եթե դատարանն այսօրվա նիստում կայացնի հայտնի որոշումը՝ Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը չփոխելու մասին, ապա մի բանում կարող եք չկասկածել երբևիցե. դատարանին ուղղակի այդ մասին հրահանգվել է, և նա այդ որոշումն է կայացնում»,- ասաց Ս. Սաֆարյանը:

Նա նշեց, որ եթե դատարանն իսկապես ուզում է ապացուցել իր անաչառությունը, հավատարմությունը արդարադատության սկզբունքներին և իր գործառույթներին, ապա այսօր պետք է հիմք ընդունի անձնական երաշխավորագրերը և փոխի Վ. Պետրոսյանի խափանման միջոցը: Իսկ լրագրողների այն հարցին՝ ովքե՞ր են հրահանգ իջեցնելու, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց.

«Համապատասխան վայրերից, նաև ովքեր հրահանգեցին դա անել Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում, ովքեր իրենց պաշտպանության տակ վերցրին քննիչին, ովքեր մինչ այսօր ուզում են կոծկել այն փաստը, որ քննիչը չի խախտել էթիկայի նորմեր, ովքեր ուղղակի համարձակվել են պատվեր իջեցնել՝ ադարադատությունը և նախաքննությունը շեղելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս