Բաժիններ՝

Արթուր Աբրահամը ծրագրում է «սատկացնել» Շտիգլիցին

Այս պահին Արթուր Աբրահամի կյանքի նպատակը Ռոբերտ Շտիգլիցին փետրվարի 1-ին կայանալիք ռևանշ մենամարտում հաղթելը և WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին վերադարձնելն է:

Այս մասին Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ բռցքամարտիկը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Կյանքիս ամենակարևոր մենամարտն է լինելու: Սա իմ կյանքի հարցն է, WBO վարկածով գոտու մասին յուրաքանչյուր բռնցքամարտիկ երազում է: Ամեն ինչ անելու եմ հաղթելու և աշխարհի չեմպիոնի կոչման համար, որպեսզի կարողանամ գիշերները հանգիստ քնել։ Շտիգլիցի հետ մենամարտելու միայն մեկ պլան կա՝ մրցակցիս «սատկացնել»,- ասաց Աբրահամը:

33-ամյա մարզիկը նշեց, որ այդ մարտում պարտվելու դեպքում կմտածի կարիերան ավարտելու մասին, իսկ կարիերայի ավարտից հետո չի պատրաստվում շատերի նման զբաղվել քաղաքականությամբ.

Կարդացեք նաև

«Եթե ամեն ինչ լավ ընթանա՝ կարիերայիս ավարտի մասին կմտածեմ 2 տարուց, երբ լինեմ 35 տարեկան: Քաղաքականությամբ չեմ զբաղվում, պարզապես հետևում եմ»,- նշեց Աբրահամը:

Անդրադառնալով Վիկ Դարչինյանի՝ ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ ռևանշ մենամարտում կրած վերջին պարտությանը՝ Արթուր Աբրահամն ասաց, որ ինքը Վիկի սխալները նշել չի կարող, և դա պետք է նա անի մարզչի հետ. «Ցավում եմ, որ մենամարտն այդպես ավարտվեց: Սպորտում ամեն ինչ հնարավոր է: Վիկը թող իր մարզչի հետ որոշի սխալները»։

Ա. Աբրահամը նշեց նաև, որ Գերմանիայում շփվում է նաև Հենրիխ Մխիթարյանի հետ. «Հեռախոսով հաճախ ենք զրուցում, բայց իրարից 700-800 կիլոմետր հեռու ենք։ «Բորուսիան» իմ սիրելի ակումբն է, ժամանակ ունենալու դեպքում՝ հետևում եմ խաղերին»:

Վաղն Արթուր Աբրահամը կայցելի Ներքին Չարբախի թիվ 99 դպրոց, ուր մարզական ակումբի բացման արարողությունն է տեղի ունենալու։ Դպրոցի տնօրինությունը մարզադահլիճում Արթուր Աբրահամի անունը կրող անկյուն է բացելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս