Բաժիններ՝

Վահե Էնֆիաջյան. Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված և ինձ ուղարկված գրությունները տարբեր են

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Դեռևս հոկտեմբերի 25-ին ԿԳ նախարարին գրություն էի ուղարկել, որով համագործակցության կոչ էի անում պետական բուհերում սովորող ուսանողներին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներին ներկայացնելու համար (որն այդպես էլ նախարության կողմից դրական պատասխան չստացավ): Դրանով փաստացի ուսման առաջադիմությամբ առանձնացող, բայց սոցիալապես անապահով ուսանողները զրկվեցին կրթաթոշակներից, որը շատերի համար ուսումը շարունակելու հնարավորություն էր:

Իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությունը տեղադրեցի ֆեյսբուք սոցիալական ցանցում, որից հետո՝ նոյեմբերի 20-ին ԿԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց գրություն՝ համաձայն որի նախարարությունից եղել է պատասխան, որը «չգիտես ինչու» ստացա այսօր:

Փոստով ստացված նախարարության առեղծվածային գրությունը, որի սկան (scan) արված տարբերակը երեկ տեղադրվել էր edu.am կայքում՝ պարզ է դառնում, թե կառավարությունում և նախարարություններում ինչպես են վերաբերվում պաշտոնական գրություններին:

ԿԳ կայքում տեղադրված գրության պատճեն և քիչ առաջ ստացած գրությունն իրար հետ մեղմ ասած չեն համապատասխանում

Կարդացեք նաև

1.  Տարբերվում են գրության ելից համարները

2. Ինձ ուղարկված գրության մեջ առհասարակ բացակայում է ելքի օրն ու ամիսը
3. Եվ վերջապես՝ փոստային առաջին կնիքը ծրարի վրա դրված է նոյեմբերի 18-ով, իսկ ԿԳ նախարարության ելքային կնիքի վրա առհասարակ բացակայում է որևէ ամսաթիվ:

Մեկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է վարչապետին պաշտոնապես ասում, որ ստացել է աշխատակազմի ղեկավարի հրաժարականի դիմումը, սակայն առ այսօր ոչ ոք չի տեսել նման դիմում: Մեկ ԿԳ նախարարությունն է իրեն անընկալելի դրսևորում: Ցավալի է, բայց մարդ սկսում է չզարմանալ կառավարության նման գործելաոճից:

Կոչ եմ անում վարչապետին առավել զգոն և ուշադիր լինել, քանզի կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում է համատարած բնույթ կրել»:

Vahe0

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս