Գառնիկ Մարգարյան. Մենք դեմ ենք Մարտի 1-ի կրկնությանը, արյուն թափելուն, բայց հեղափոխությունը պետք է

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործողությունները պոռթկում էին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ որևէ կերպ չսատարեցիք Շանթ Հարությունյանին, չմիացաք նրան, այն դեպքում, երբ երկրում հեղափոխության պահանջ եք տեսնում, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվել, եթե այս անգամ ոչ զինված, ոչ շտիններով հեղափոխություն չկատարվեց, համակագային փոփոխություն չի լինի: Չպետք է վախենալ հեղափոխություն բառից: Մենք դեմ ենք Մարտի 1-ի կրկնությանը, արյուն թափելուն, բայց հեղափոխությունը պետք է, դա յուրաքանչյուր քաղաքացու էլեմենտար քաղաքացիական իրավունքն է: Նա ասում է՝ իշխանություն՝ դու չես կարող կառավարել: 1915թ. հայը Թուրքիայից էդպես չէր փախչում, ինչպես հիմա է Հայաստանից փախչում:

Ես դեմ եմ գնալուն, երկիրը լքելուն, բայց երբ երիտասարդը ունի բարձրագույն կրթություն, չունի աշխատանք, ապահովված չէ աշխատանքով, չի կարող ամուսնանալ, զավակներ ունենալ, ծնված զավակի վրա էլ հազարավոր պարտքեր կան: Հիմա յոթ միլիարդից ավելի արտաքին պարտք ունենք, ո՞վ է վճարելու, ձեր զավակնե՞րը:

Շանթը պոռթկում էր, որը ցույց տվեց իշխանություններին, որ այլևս այսպես հնարավոր չէ»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմիացավ նրան, արդյոք վախեցա՞վ հեղափոխություն բառից, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց, թե ինքը մյուս քաղաքական ուժերի փոխարեն չի կարող պատասխանել, իսկ իր կուսակցության մասով նշեց, թե իրենք հիմա զբաղված են հակակոռուպցիոն աշխատանքներով:

Տեսանյութեր

Լրահոս