Մանվել Սարգսյան. Շանթի քայլերը կարող էին շարժում դառնալ

«Մաքսային միությունը տնտեսական ինտերգրացիայի անվան տակ քողարկված պրոյեկտ է, որը նպատակ ունի` ստեղծել քաղաքական նոր հարաբերություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը, Մանվել Սարգսյանը պատասխանել է. «Մենք խոր քննարկում չենք ունեցել, որ իմանանք, թե դա ի՞նչ քաղաքականություն է ՌԴ-ի կողմից, իմանանք, դա հասարակ ինտեգրացիո՞ն պրոյեկտ է, ալտերնատի՞վ է Եվրամիության պրոյեկտներին, թե՞ պրոյեկտի անվան տակ գեոպոլիտիկա է: Բայց եթե հետևենք իրենց հայտարարություններին, պարզ է` այդտեղ որևէ պրոյեկտ էլ չկա, իրենք էլ դրանց մասին չեն խոսում, գալիս խոսում են ուրիշ բաների մասին»:

Պատասխանելով հարցին, թե Շանթ Հարությունյանի «հեղափոխությունն» ի՞նչ մեսիջ էր պարունակում, Մանվել Սարգսյանն ասել է. «Գիտեք` օրինակներ կան, մեկը փայտը վերցրել է, մյուսներն էլ միացել են` ջարդուփշուր են արել` համաժողովրդական շարժման են վերածել: Մարդկանց մեջ ավելի ու ավելի է զարգանում այն միտքը, որ կամ պետք է համակերպվել, կամ… Հիմա իշխանությունները Շանթին տանում են հոգեբուժարան, ամեն կերպ ուզում են նրան գիժ ցույց տալ: Ինչի՞ համար, որ հանկարծակի հասարակության մեջ որևէ մեկը նման երևույթները լուրջ չընդունի՞:

Ուզում են ցույց տալ, թե պետական շենքերը զբաղեցրած անձանց մաքրելը, այդտեղից հանելը լուրջ մարդիկ չեն կարող ասել: Բայց հենց նորմալ մարդիկ են այդ գաղափարներն ունենում, հենց նորմալ մարդիկ են նման պահանջ դնում, երբ չկա ընտրությունների միջոցով հարցը լուծելու տարբերակ, մարդիկ ասում են` ուղղակի պետք է վեր կենալ ու այս շենքերը մաքրել նրանցից, ովքեր զավթել են դրանք:

Կարդացեք նաև

Հիմա ինչո՞վ է աննորմալ այն մարդը, որ ուզում է զավթիչներից ազատվել: Ժամանակին խորհրդային ԿԳԲ-ն էր նման բան անում, այն մարդկանց գաղափարները, որոնք կարող էին համոզիչ լինել հասարակության համար, որպես խելագարի միտք էին ներկայացնում: Բայց Շանթի քայլերը կարող էին շարժում դառնալ»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս