Բաժիններ՝

Հայաստանն առանձնահատուկ դեպք է. ՀԲ պաշտոնյան՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին

«ՀՀ-ն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե որ գործընկերների հետ պետք է ունենա գործընկերային հարաբերություններ: Համաշխարհային բանկը շարունակելու է աշխատել բարեփոխումների ուղղությամբ, աջակցելու է ՀՀ կառավարությանը՝ ստեղծելու մրցակցային, բաց շուկաներ: ՀՀ կառավարության հետ ունեցած մեր քննարկումների ընթացքում կառավարությունը հավաստիացրել է, որ նպատակադրված է շարունակել բարեփոխումները: Դրանք ժամանակ են պահանջում արդյունքի հասնելու համար, բայց մենք հետևողական ենք լինելու»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին՝ խոսելով Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ:

Հարցին՝ ՄՄ անդամությունից հետո մաքսային տարիֆների աճը ինչպե՞ս կազդի ՀՀ մրցունակության վրա, Քերալին պատասխանեց, թե վստահ չեն, որ տարիֆները կբարձրանան, քանի որ ՄՄ-ում կան երկրներ, որ ունեն ավելի բարձր տարիֆներ, բայց հնարավոր է, որ նրանք իրենց տարիֆները համապատասխանեցնեն ՀԲ պահանջներին, իսկ ՀՀ-ն սահման չունի ՄՄ երկրների հետ և կարող է այդպես պահել իր դիրքերը:

Դիտարկմանը, թե կա՞ մեկ այլ երկիր, որ որևէ մաքսային միության անդամ է, բայց ընդհանուր սահման չունի անդամ-երկրների հետ, Քերալին պատասխանեց, թե ամեն երկիր իր առանձնահատուկ վիճակն ունի, և ՀՀ-ն էլ կլինի այդ առանձնահատուկ դեպքերից մեկը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս