
Fashion Girl խաղն արդեն հասանելի է Google Play-ում

100.000-ից ավելի ներբեռնում` ընդամենը 20 օրում. Windows Phone մարկետում այս ցուցանիշով խաղն այժմ հասանելի է Google Play-ում: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Նարինե Եղիազարյանը, ով հանդիսանում է Nako Games խաղեր ստեղծող նորաստեղծ ընկերության հիմնադիրը: Ըստ նրա`Fashion Girl անվանումով խաղը նորաձևության սիրահարների համար է, ովքեր կարող են զգալ իրենց ոճաբանի դերում և ստեղծել տարբեր հանդերձանքներ: Խաղը հնարավորություն է տալիս մոդելի համար սանրվածք, հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ ընտրել՝ ստեղծելով ոճային տեսքեր, պահպանել նկարը և կիսվել ընկերների հետ:
Նշենք, որ խաղը ստեղծվել է NaKo Games նորաստեղծ ընկերության կողմից, որի Princess Cakes խաղը «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության ժամանակ հաղթող ճանաչվեց «Լավագույն մոբայլ խաղ» և «Ժողովրդական մրցանակ» անվանակարգերում, և «Your Phone, Your Apps 2013» մրցույթին արժանացավ «Լավագույն խաղ» մրցանակին:
Ներբեռնել խաղը` Google Play-ից: Windows Phone Store-ից: