Վարդան Օսկանյանը նույնպես մեկնեց Վիլնյուս

Եվրոպական Միության Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից առաջ և ընթացքում Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում:

«Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Վարդան Օսկանյանը դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրոպական Միության և ԵՄ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին: Վարդան Օսկանյանը կմանսակցի նաև Վիլնյուսի համալսարանի Արևելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի առանձին ընդունելությանը, որին ներկա կլինի նաև Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված Լիտվայի խորհրդարանում և լրատվամիջոցների հետ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930