
Մեղավոր է, բայց ոչ այնքան

Ուկրաինայի ընդդիմությունը` ամենալիբերալներից մինչև ծայրահեղ ազգայնականները, միավորվել են` իշխանությանը թույլ չտալու շեղվել եվրաինտեգրացիայից: Այսօր Ուկրաինայում ամենաշատ կրկնվող արտահայտություններն են եվրահեղափոխությունը և եվրոմայդանը: Ուկրաինայի իշխանությունն Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ որոշեց դադարեցնել եվրոինտեգրացիայի գործընթացը:
Ընդդիմությունը պահանջում է նոյեմբերի 27-ին հրավիրել խորհրդարանի արտահերթ նիստ և ընդունել եվրոինտեգրացիայի համար անհրաժեշտ բոլոր օրենքները, իսկ նոյեմբերի 28-ին ստորագրել ԵՄ ասոցացման պայմանագիրը:
Ընդդիմադիր լիդերները պնդում են, որ, եթե իշխանությունը չկատարի իրենց պահանջները, իրենք իշխանափոխություն կիրականացնեն:
Երբ Հայաստանի իշխանությունը հայտարարեց եվրաինտեգրացիայից հրաժարվելու և Մաքսային միություն մտնելու որոշման մասին, Հայաստանում մեկ-երկու կուսակցություններ հանդես եկան այդ որոշումը դատապարտող հայտարարությամբ, իսկ «Ժառանգություն» կուսակցության այդ առիթով կազմակերպված հանրահավաքը վերածվեց հակաամերիկյան միջոցառման:
Ինչո՞ւ Ուկրաինայի հասարակությունը և ընդդիմությունն այդքան բուռն արձագանքեց եվրաինտեգրացիայից հրաժարվելուն, մինչդեռ Հայաստանում դա գրեթե անարձագանք մնաց: Եվրաինտեգրացիայի կողմնակից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կատարվածը բացատրում է բազմաթիվ հանգամանքներով, բայց, այնուամենայնիվ, ասում է. «Ես ընդունում եմ, որ, այո, ընդդիմությունն էլ մեղքի իր բաժինն ունի, որ Հայաստանը դառնում է նոր Խորհրդային Միության մի մաս»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում: