Բաժիններ՝

Յունիբանկն ավարտեց PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացման գործընթացը

Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` «Դիջիտալ Սեքյուրիթի»-ին:

PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:

Յունիբանկը, հանդիսանալով Visa միջազգային և ArCa լոկալ համակարգերի անդամ, սկսել է նաև սերտիֆիկացման գործընթացը Mastercard վճարային համակարգում: Թողարկված քարտերի քանակով  բանկն ընդգրկված է ArCa վճարային համակարգի անդամ բանկերի առաջատար հնգյակում, իսկ միջազգային քարտերի քանակով` եռյակում: Ներկայումս բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմում է 168 000: Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է ցանկացած դասի Visa չիպային քարտեր, այդ թվում` VISA Infinite պրեմիում քարտեր:  Յունիբանկի  քարտերի ևս մեկ առավելությունն է մուլթիարժութայնությունը, ինչը ենթադրում է տարբեր արժույթներով մի քանի հաշիվների ամրագրում հիմնական քարտին:

«Բանկային քարտերի բիզնեսի զարգացումը Յունիբանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկն է, և մենք մշտապես զբաղվում ենք քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների  արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության  բարձրացման ուղղությամբ», – ասում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս