Գալուստ Սահակյան. Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Հայաստանի պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Վիլնյուս է մեկնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Պատասխանելով 168.am-ի հարցին, թե Ս. Սարգսյանը մեկնելո՞ւ է Վիլնյուս, Գալուստ Սահակյանն ասաց. «Այո, կարծում եմ կմեկնի: Կայացրած որոշումը փոփոխության չի ենթարկվել»:

Նա նշեց, թե իրենք շարունակում են առաջնորդվել և-և քաղաքականությամբ՝ հավելելով, թե իրենք «և-և-և-և…» քաղաքականության կողմնակից են: «Ես չեմ կարծում, որ որևէ մի պետություն կա, որ ուզում է իր ոտքը էստեղ՝ Հայաստանում, ամրացնել: Ինչքան շատ դրական բարեկամական փոխհարաբերություններ, այնքան շահեկան է մեր երկրի հետագա դրական կայացման համար: Մենք միշտ մտածում ենք, որ աշխարհը փոթորկվում է միայն Հայաստանի  համար, որ բոլորի գերխնդիրը Հայաստանն է, բայց այդպես չէ, մենք քաղականություն ենք վարում: Նախագահն ասում է «և-և» փոխհարաբերության մասին, և մենք կարծում ենք, որ եթե երրորդ-չորրորդ-հինգերորդ և-երն էլ լինեն և-երը կզաբմապատկվեն: Մեր քաղաքական-տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ որքան բարեկամական պետություններ, այնքան առավելությունները մեզ համար շատ են»,- մասնավորեցրեց նա:

Մեր հարցին, թե փաստորեն «և-և» քաղաքականությամբ չե՞ք բավարարվում՝ ավելիին եք ձգտում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իհարկե: Բոլոր այն պետությունները, որոնց հետ ներդաշնակում է մեր քաղաքականությունը կամ կա փոխադարձ շահ, մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս