Նիկոլի նախաձեռնած միավորումը կմասնակցի ընտրություններին (տեսանյութ)
Այսօր հայտարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի ձևավորման մասին, որը ամիսներ առաջ նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի անդամներն են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագրի նպատակն է Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից։ «Սերժ Սարգսյանի հրաժարականը մենք ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք նրան, որ Սարգսյանի թիմը չի լինի իշխանություն։ Քաղաքացիական պայմանագրի կարևորագույն արդյունքը լինելու է հենց դա, որ Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական խոչընդոտ Սերժ Սարգսյանը իր թիմով կհեռանա»: Նա նաև ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է նախագահական ևխորհրդարանական ընտրություններին, իսկ թեկնածուն կամ թեկնածուները կորոշվեն համաժողովի ընթացքում: Առաջիկա 3 ամսում տեղի կունենա քաղացիական պայմանագրի համաժողովը, որում որոշում կկայացվի համանուն ավանմամբ կամ այլ անունով կուսակցություն ստեղծել- չստեղծելու մասին։
Ելույթները՝ «Ազատություն» ռ/կ տեսանյութում: