
Հարյուր հոգով

Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հերթական հանրահավաքն է կազմակերպել ընդդեմ Հայաստանի մաքսային միությանը, անդամակցելու որոշման: Հանրահավաքի մասնակիցների թիվը մոտենում էր հարյուրի, և դա ստիպել է Պարույր Հայրիկյանին նոստալգիայի մեջ ընկնել և հիշել 1993թ., երբ իրենք հանրահավաք էին կազմակերպում, որի մասնակիցների թիվն անցնում էր մի քանի հարյուր հազարից` մի ծայրն Ազատության հրապարակում էր, իսկ մյուս ծայրը նախագահականի դիմաց: Իրենք այն ժամանակ վանկարկում էին` «Դավաճան, դավաճան»` նկատի ունենալով նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Իսկ հիմա Հայրիկյանի հանրահավաքներին շատ քիչ մարդ է գալիս, չնայած Մաքսային միության հակառակորդների թիվն անհամեմատ մեծ է: Դեկտեմբերի 2-ին կազմակերպված հանրահավաքին և երթին մոտ հազար մարդ էր մասնակցում: Չնայած հանրահավաքների սակավամարդությանը, Հայրիկյանը մտադիր չէ հրաժարվել հանրահավաքային պայքարից և մեկ շաբաթ հետո նոր հանրահավաք է հրավիրում:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: