64 մտավորականների բաց նամակը՝ նախագահ Սերժ Սարգսյանին
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ քաղաքացիներից – արվեստի, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներից
Երևան, Թումանյան 2 նրբ., 5 տուն, Անդրանիկ Սարկավագ Մանուկյան
* * *
Մեծարգո պարոն Նախագահ,
Մենք՝ արվեստի, մշակույթի և գիտության ոլորտների ներկայացուցիչներս, սույն նամակով միանում ենք Երևանի կենտրոնի հարյուրավոր քաղաքացիների կողմից Ձեզ ուղղված դիմումին և խնդրում պաշտպանել Երևանի կենտրոնը, մասնավորապես՝ Սայաթ-Նովա 10, 12 և Նալբանդյան 25ա շենքերի ընդհանուր բակը բարբարոսական կառուցապատումից, որը ուղիղ հարված է Երևանի սրտին:
Այս բակում, որտեղ «ասեղ գցելու տեղ չկա», որտեղ երեխաները խաղալու տեղ չունեն, բնակելի շենքերի ու տների մեջ 6 հարկանի հյուրանոց խցկելը ու հետագայում այն օդի մեջ տարածելը պարզապես մղձավանջային երազ է հիշեցնում: Նման կառույցը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, քանի որ այն վտանգում է հարակից շենքերի ու կառույցների ամրությունը, սպառնում մարդկանց, երեխաների կյանքին:
Հազարավոր մարդիկ՝ Հայաստանի քաղաքացիներ, երևանցիներ, կենտրոնի բնակիչներ, ցնցված ու վրդովված են այն մտքից, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, շահի համար չինովնիկներն ու վայ-ճարտարապետները «ծախում» են Երևանը, «ծախում» են մեր սիրելի մայրաքաղաքը, մեր մանկությունն ու հիշողությունները, մեր ավանդույթները, մեր երեխաների ապագան, մեծ աշխարհի մեր անկյունը…
Պարոն Նախագահ, երևանյան ավանդույթներով հարուստ այս բակի հարցը, առաջին հերթին, բարոյական հարց է: Սահման կա, որը չի կարելի անցնել…
Կասկած չկա, որ չինովնիկների և կեղծ ճարտարապետների այս որոշումը հիմնված է կեղծիքների ու ապօրինությունների վրա՝ իրավական, քաղաքաշինական, բնապահպանական և մնացած բոլոր առումներով: Սակայն այս նամակով մենք ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հարցի բարոյական կողմի վրա:
Չինովնիկների այս դավադիր որոշումը, առաջին հերթին, հարվածում է Ձեր և Հանրապետական կուսակցության հեղինակությանը, քանի որ Դուք քաղաքացիներին՝ ընտրողներին, խոստացել եք ավելի ապահով Հայաստան և ավելի ապահով Երևան: Չինովնիկները խաբում և դավաճանում են Ձեզ կեղծ զեկուցագրերով, շահի համար ծախում են մեր ազգային արժեքները:
Երևանի բակերը մեր ծնողների քրտնաջան աշխատանքով հյուսված բներն են, մեր օջախները՝ իրենց ավանդույթներով, նիստ ու կացով, միջավայրով, հին հարևաններով, նեղլիկ փողոցներով և հարուստ հիշողություններով… Առանց այդ բակերի՝ չկա Երևան, ու չկա Հայաստան: Խնդրում ենք Ձեզ՝ պաշտպանել մեր ժողովրդին այս վայրագ հարձակումներից: Սա մարդկանց, մեր ժողովրդի պատվի հարցն է, սա Երևանն է…
- Աստղիկ Ռաֆայելի Իսրայելյան – ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու
- Միքայել Պողոսյան – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
- Հրաչ Քեշիշյան – ռեժիսոր
- Կարինե Դանիելյան – գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ
- Արմեն Մազմանյան – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ռեժիսոր, դերասան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- Գագիկ Գինոսյան – պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
- Արա Գևորգյան – երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
- Սերգեյ Կարապետյան – ՀՀ վաստակավոր արտիստ
- Արթուր Բախտամյան – ՀՀ վաստակավոր լրագրող
- Մարգարիտ Ստեփանյան – ճարտարապետ
- Ալլա Լևոնյան – ՀՀ վաստակավոր արտիստ
- Արամ Ղանալանյան – ճարտարապետ
- Ներսիկ Իսպիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ
- Լեյլա Սարիբեկյան – երգչուհի, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ
- Հրաչյա Մաթևոսյան – արձակագիր, հրապարակախոս
- Սարգիս Նաջարյան – ՀՀ վաստակավոր արտիստ
- Սերգեյ Սարաջյան – դաշնակահար, պրոֆեսոր
- Աիդա Սարգսյան – երգչուհի
- Սերգեյ Պետրոսով – ինժեներ-կոնստրուկտոր, գրող, լրագրող
- Դավիթ Ամալյան – երգահան, երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
- Արա Մալխասյան – մաթեմատիկոս, դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
- Արսեն Գրիգորյան – երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
- Երվանդ Մանարյան – բեմադրիչ
- Ջոն Մանուկյան – գիտաշխատող, հրապարակախոս, թոշակառու
- Սեյրան Ստեփանյան – մաթեմատիկոս, ԵՊՀ դասախոս, դոցենտ, ֆիզմաթ. գիտ. թեկնածու
- Մկրտիչ Մկրտչյան – ՀՀ վաստակավոր երգիչ
- Աշոտ Պետրոսյան – ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, լաբորատորիայի վարիչ
- Լևոն Թևանյան – ՀՀ վաստակավոր արտիստ
- Մարտիրոս Բադալյան – ՀՀ վաստակավոր նկարիչ
- Իգոր Յավրյան – դաշնակահար, ԵՊԿ պրոֆեսոր
- Լևոն Աթոյան – ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ, ավագ գիտաշխատող
- Ռաֆայել Հակոբյանց – ԵՊԿ պրոֆեսոր
- Հայկ Մարության (Հայկո) – պրոդյուսեր, դերասան
- Մկրտիչ Արզումանյան (Մկո) – դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
- Ամալյա Սարգսյան – բանասիր. գիտ. թեկնածու, Ժող. արվեստի թանգարան, ավագ գիտաշխատող
- Հայկ Ղանալանյան – նկարիչ
- Գայանե Գասպարյան – ռեժիսոր
- Լևոն Հարությունյան – դերասան
- Աշոտ Տեր-Մաթևոսյան – դերասան
- Վիգեն Ստեփանյան – ռեժիսոր
- Արթուր Ղարայան – օպերատոր
- Իրինա Դանիելյան – դերասանուհի
- Արմեն Ղազարյան – նկարիչ
- Մայրանուշ Գրիգորյան – դերասանուհի
- Խաչիկ Տոնոյան – երաժշտական պրոդյուսեր
- Լևոն Ջավադյան – դաշնակահար, Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն
- Արթուր Զաքարյան – միջազգային կարգի մրցավար
- Կարեն Ծատուրյան – կինոպրոդյուսեր
- Ժիրայր Աթանյան – երաժիշտ
- Աշոտ Տիգրանյան – երաժիշտ
- Տիգրան Ղանալանյան – պատմաբան, ԵՊՀ ասպիրանտ
- Անաիդա Հովսեփյան – դաշնակահար, դոցենտ
- Գրիգոր Կուվիյան – երաժիշտ
- Կարինե Ռաֆայելյան – Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ
- Արթուր Շահնազարյան – կոմպոզիտոր
- Արթուր Իսպիրյան – երաժիշտ
- Սարո Գալենց – նկարիչ
- Սամվել Բաղդասարյան – նկարիչ, մանկավարժ
- Արմինե Հովհաննիսյան – նկարիչ, մանկավարժ, ՀՀ Նախագահի մրցանակակիր (2006)
- Ռոզա Հովսեփյան – Օպերայի երգչուհի, դերասանուհի
- Հովհաննես Միրզոյան – դիրիժոր, պրոֆեսոր, ԵՊԿ ամբիոնի վարիչ
- Զառա Ազարյան – ռեանիմատոլոգ-սրտաբան
- Արմեն Գևորգյան – Օպերայի և բալետի թատրոնի մենապարող
- Գոհար Կյուրեղյան – Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր