Ռոբերտ Քոչարյանի ծաղկեպսակն ամենաշուտն է տեղ հասնում. aravot.am
aravot.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիում ամեն տարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից զոհվածների հիշատակը հարգում են` Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ դնելով ու պատարագ մատուցելով: Չնայած տարիներ առաջ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները պարտաճանաչորեն գալիս, իրենց հարգանքի տուրքն էին մատուցում ու փորձում էին երևալ բնակիչների աչքերին, սակայն այժմ դեկտեմբերի 7-ը հիշում են միայն տեղացիները: Նույնիսկ մոտ 5 տարի առաջ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հատկապես ընդդիմադիրները գլուխ էին ջարդում, թե ո ՞վ է ավելի շուտ տեղ հասնելու, իրե՞նք, թե՞ իշխանավորների շքախումբը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ aravot.am-ի