Բաժիններ՝

«Լիդիան ինթերնեյշնլը» մասնակցեց Mines & Money կոնֆերանս-ցուցահանդեսին

Անցյալ շաբաթ` դեկտեմբերի 2- ից 4-ը, Լոնդոնում անցկացվեց ամենամյա  Mines & Money կոնֆերանս-ցուցահանդեսը:

Սա Եվրոպայի առաջատար հանքարդյունաբերական ներդրումների ցուցահանդեսն է, որին մասնակցում է ավելի քան 3000 ներդրող, ֆինանսական և հանքարդյունաբերական ընկերություն:

Այս տարի ավելի քան 260 ընկերություն է մասնակցել կոնֆերանսին, ներկայացնելով իրենց ծրագրերը, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում  ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Կանադայում, Ռուսաստանում, Թուրքիայում, հարավամերիկյան և աֆրիկյան երկրներում:

Կոնֆերանսը բացառիկ հնարավորություն է ընկերությունների և երկրների համար իրենց ծրագրերը ու նաև երկրները ներկայացնելու և ներդրումներ ներգրավելու համար:

Կարդացեք նաև

Մի քանի երկրներ ներկայացված էին կառավարական պատվիրակություններով` իրենց երկրների հանքարդյունաբերական ոլորտում ներդրումներ խրախուսելու նպատակով:

«Լիդիան ինթերնեյշնլն» այս հեղինակավոր կոնֆերանսին մասնակցում է 2006 թվականից` ներկայացնելով Ամուլսարի ծրագիրը, միաժամանակ ներկայացնելով Հայաստանը, որպես ներդրումային ուղղություն:

2011-ին «Լիդիանը» շահեց the Mining Journal-ի` կոնֆերանսում ներկայացված «Բացառիկ ձեռքբերում» մրցանակը` Ամուլսարի հանքավայրի հայտնաբերման և որոնողահետախուզական աշխատանքների համար` միջազգային շուկայում լավագույն տեսանելիությունը ապահովելով թե ծրագրի, թե Հայաստանի համար:

Lydian-2

Կոնֆերանսին մասնակցում էին մի շարք միջազգային բանկեր, որոնք հետաքրքրված են ամենատարբեր հանքային ծրագրերի ֆինանսավորմամբ: Նման բանկերից մեկը նիդերլանդական հայտնի ING բանկն էր, որը այցելել է Հայաստան և Ամուլսարի հանքավայր: Հանքային և հանքարդյունաբերական գծով ING բանկի փոխնախագահ Անդոր Լիփսը Ամուլսարի ծրագրին անդրադառնալով ասել է. «Վերջին 7 տարիների ընթացքում Լիդիանը հսկայական աշխատանք է իրականացրել Հայաստանը աշխարհի տարբեր կողմերում որպես ներդրումային ուղղություն ներկայացնելու և Ամուլսարի ծրագրի իրականացման միջոցով Հայաստանում հաջողված բիզնես մոտեցման փորձի ցուցադրման առումով: Լիդիանի կողմից որդեգրված նախաձեռնողական մոտեցումը և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը, ինչպես նաև Ամուլսարի ծրագրի շատ դրական երկրաբանական արդյունքներով և տեխնիկական հիմքերով ամրագրված հիմնավոր կատարողականը, Հայաստանում առաջին ժամանակակից ոսկու հանքը կառուցելու համար ամուր հիմքեր են ապահովում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս