Քաղաքացիական պայմանագիրը ձևավորեց կառավարման խորհուրդը

Այսօր հայտարարվեց քաղաքացիական պայմանագի կառավարման խորհրդի ձևավորման մասին։ Խորհրդի անդամներ են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Խառատյանը, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագրի նպատակն է Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից։ «Սերժ Սարգսյանի հրաժարականը մենք ոչ թե պահանջելու ենք, այլ հասնելու ենք նրան, որ Սարգսյանի թիմը չի լինի իշխանություն։ Քաղաքացիական պայմանագրի կարևորագույն արդյունքը լինելու է հենց դա, որ Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական խոչընդոտ Սերժ Սարգսյանը իր թիմով կհեռանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև պարզաբանեց ՀԱԿ-ի հետ իր հարաբերությունները՝ նշելով, որ դա կախված է նրանից, թե ինչ նկատի ունենք ՀԱԿ ասելով. «ՀԱԿ կուսակցության հիմնադրմանը չեմ մասնկցել, ՀԱԿ առաջնորդն ու դրա մաս կազմող ուժերը հայտարարել են, որ դաշինքը գոյություն չունի, իսկ խմբակցության անդամ եմ, բայց նախորդ նշած հանգամանքները ազդեցություն ունեն դրա վրա»։ Սասուն Միքայելյանը կոչ արեց իր մարտական ընկերներին միանալ իրեն. «Այս օրհասական պահին կոչ եմ անում համախմբվելու, երկրի կործանման պահն է, և մենք` երդվյալներս, դա չպետք է թույլ տանք։ Մենք հաղթել ենք այս պատերազմում և պետք է կարողանանք ներքին քաղաքական խնդիրերը հաղթահարել համախմբվածությամբ»,- Նշեց Ս. Միքայելյանը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկա 3 ամսում տեղի կունենա քաղացիական պայմանագրի համաժողով, որում որոշում կկայացվի համանուն ավանմամբ կամ այլ անունով կուսակցություն ստեղծել կամ չստեղծելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս