
Հեծանիվներով երթ-ակցիա՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Հարգելի քաղաքացիներ, կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա հեծանիվներով: Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում ենք Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ: Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ»: