Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին:
Շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է կարգավորել ածխաջրերի փոխանակումն օրգանիզմում։
Առաջին անգամ «FIFA 16» խաղում կլինի կանանց ֆուտբոլի թիմ, բայց դա միայն Ավստրալիայում: Ինչպես հաղորդում է Gamespot կայքը՝ երկրպագուների քվեարկության արդյունքում՝ հաղթել է հենց Ավստրալիայի հավաքականի ներկայացուցիչ Սթեֆ Քեթլին:
«Եթե դու միանում ես ինչ-որ բանի, պետք է հստակ պատկերացում ունենաս` ինչին ես միանում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժմանը միանալու մասին, նման տեսակետ հայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը՝ ՀՀ տոների օրերի, ինչպես նաև ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` ՀՀ կառավարությունը որոշել է 2015 թվականի հուլիսի 13-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել 2015 թվականի հուլիսի 18-ը` շաբաթ օր:
Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նկարահանվել է հայտնի ռեփեր Քուլ Սավայի տեսահոլովակում:
Հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները քաղաքական բոլոր ուժերին կոչ արեցին միանալ իրենց։ «Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի համոզմամբ` քաղաքական ուժերն ի սկզբանե պետք է ներգրավվեին շարժման մեջ, միակ բացառությունը, որ քաղաքական ուժերը չէին ներգրավվի, ըստ նրա` կլիներ այն դեպքում, երբ Բաղրամյան պողոտայում ծնվեր նոր քաղաքական ուժ, որը չեղավ։
Սցենարի համահեղինակ է նշանակվել Ջեֆ Ջոնսը, որը նախկինում աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են՝ «Փամփուշտ», «Ֆլեշ» և այլն: Նշվում է, որ ֆիլմի սցենարը պատրաստ կլինի 2015թ. վերջին, քանի որ աշնանը Աֆլեքը սկսելու է իր նոր ռեժիսորական նախագծի աշխատանքները («Նոր կյանք»):
Լեզուն, բացի իր հիմնական և կարևորագույն ֆունկցիաներից, կատարում է նաև ամբողջ օրգանիզմի հայելու դեր, դրանով հնարավոր է որոշել և՛ իմունային համակարգի վիճակը, և՛ շաքարախտը, և՛ երիկամների խնդիրները: Մաքուր լեզուն նաև առողջ մարսողական համակարգի նշան է:
Վլադիմիր Մայակովսկու կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը եղել է Փարիզում, ուր նա սիրահարվում է Տատյանա Յակովլևային:
2014 թվականին ՀՀ հյուրանոցային տնտեսության ոլորտի հասույթը կազմել է 24.9 մլրդ դրամ՝ 2013 թվականի 51.3 մլրդ դրամի դիմաց։ Եկամուտները կիսով չափ կրճատվել են։
Համաշխարհային ճանաչում վայելող Վենետիկի, Կաննի և մի շարք այլ կինոփառատոների դափնեկիր լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին այս շաբաթ 168.am-ի ընթերցողներին առաջարկում է դիտել Էրնստ Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմը (Ernst Ingmar Bergman «The Seventh Seal»), որն ինքը՝ Բերգմանը, համարում էր իր լավագույն ստեղծագործությունն ու ամենասիրելի ֆիլմը։ Քշիշտոֆ Զանուսսին գտնում է, որ կինոմատոգրաֆիական գրագիտության տեսակետից այս ֆիլմը նայելն ուղղակի անհրաժեշտություն է:
Հազը հաճախակի հանդիպող երևույթ է, հատկապես՝ ձմռան սեզոնին: Բոլորս փորձում ենք գտնել մի դեղամիջոց, որը կհանգստացնի հազի նախանշանները:
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում հունիսի 30-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 27-ամյա կնոջ առողջական վիճակում առկա է դրական շարժընթաց: Գիտակցությունը պահպանված է, հեմոդինամիկ բոլոր ցուցանիշները դրական են, հավասարակշռված պատասխանում է բժիշկների հարցերին, զգալի նվազել է այտուցվածությունը:
ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի արտահանողները հայտնվեցին, այսպես ասած, պատային իրավիճակում: Ի հայտ եկած տեխնիկական բարդությունները ոչինչ էին ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման ու դրա հետևանքների համեմատ:
«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
Յունիբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին «U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու:
Նախագծի երաժշտական պրոդյուսեր Արմեն Մարտիրոսյանը ասուլիսի ընթացքում մտահոգություն հայտնեց համացանցային տիրույթում հայկական ազգային երաժշտության տարածելիության ու այդ անվան տակ հայտնվող մեծ թվով խոտանների վերաբերյալ:
Մենք ապրում ենք բակտերիաների աշխարհում: Նրանք ամենուր են՝ հողում, ջրում, օդում, մեր օրգանիզմում: Մենք անընդհատ առնչվում ենք բակտերիաների հետ, որոնց մեծ մասը գտնվում են աղեստամոքսային ուղում և կազմում են մեր անհատական միկրոբիոտան` մակաբույծ, կոմենսալ և սիմբիոտիկ բակտերիաների ամբողջությունը, որոնք բնակվում են մեր մեջ:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն կանանց ցանկը, ովքեր զրոյից բիզնես են սկսել և հաջողության հասել:
Եթե խնդիրներ ունեք սրտանոթային համակարգի հետ, ապա all-4-woman կայքի առաջարկած միջոցը ձեզ համար է: Այն պարունակում է սոճի և մասուր, որոնք օգնում են կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը, մաքրում են անոթները, նվազեցնում կաթվածի և օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը: Բացի այդ, այս արդյունավետ միջոցը կամրացնի ձեր առողջությունն ու իմունային համակարգը:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Ա. Խաչատուրյանը նշեց, որ դրանք պետք է հիմնական ուղղությունների վրա դիտարկել՝ Մոսկվա և Դուբայ: Նրա խոսքով՝ ըստ «Մաքքենզիի» ծրագրի, նախատեսվում էր, որ ավիատոմսերի գները 3-5 տարում կնվազեն 10-50%-ով, բայց ծրագրի հենց առաջին տարում 2 անգամ նվազում է եղել:
Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական համակարգին անցում կատարելու վերաբերյալ ԲՀԿ-ն նույնպես չի փոխել իր դիրքորոշումը: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մնացյալ առավել բովանդակային քննարկումների վերաբերյալ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կետ առ կետ կհայտնի, երբ իրենց ձեռքին կլինի տեքստը:
Եթե բրազիլական թոք-շոուի ուղիղ եթերում պատահաբար ականատես եք լինում հայկական քոչարու անհավանական կատարման, կամ եթե նույն հեռուստաշոուի ընթացքում պորտուգալերեն լեզվով ձեր ականջին է հասնում հայկական դոլմայի անունը, ապա այստեղ անկասկած խառն է Սան Պաուլոյում բնակվող մեր հայրենակից դերասան Արթուր Հարոյանի անունը:
Լյարդի կարևորագույն ֆունկցիաներից է գլիկոգեն կոչվող կենսական էներգիայի կուտակումը, որի շնորհիվ նվազում է ախորժակը և կանխարգելվում է քաշի ավելացումը։
«Մենք ուշադիր հետևում ենք այն բանին, թե ինչ է տեղի ունենում Հայատանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մտերիմ պետություն ու մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամ երկրում»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:
«Երբ գնում էի Աշոտենց տուն (ասում էի` Աշոտ, կգամ, մի հատ տեսնենք` ինչ է լինում), ես մինչև գնում էի, Կճոյանն այստեղ նստած էր լինում: Խոսել հնարավոր չէր, դե սուրբ հայր է, չէ՞, նրա ներկայությամբ ես ի՞նչ պիտի խոսեի»:
«Ես ամենայն խորությամբ ուսումնասիրել եմ մեր անցյալի արձանագործությունը, որպեսզի գործիքներս հայկական լինեն: Հետո ուզում էի, որ հայկական քանդակագործությունն իրական ճանապարհի վրա լիներ»:
Վահանագեղձի թերի աշխատանքը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: theheartysoul կայքը ներկայացնում է մի քանի հյութերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը:
ՀՀ կառավարությունը մշտապես նշել է, որ տնտեսական աճի կանխատեսումը վերանայելու հիմքեր չկան։ Հիմա, փաստորեն, վերանայել են՝ նվազման ուղղությամբ։