Բաժիններ՝

FIFA խաղի շապիկին առաջին անգամ կին կհայտնվի

Առաջին անգամ «FIFA 16» խաղում կլինի կանանց ֆուտբոլի թիմ, բայց դա միայն Ավստրալիայում: Ինչպես հաղորդում է Gamespot կայքը՝ երկրպագուների քվեարկության արդյունքում՝ հաղթել է հենց Ավստրալիայի հավաքականի ներկայացուցիչ Սթեֆ Քեթլին:

Սթեֆ Քեթլին իր տեղը կգտնի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կողքին: Մեսսին արդեն 5-րդ անգամ անընդմեջ հայտնվում է FIFA-ի շապիկին:

ԱՄՆ-ում որոշ երկրպագուներ խնդրել են, որ ԱՄՆ կանանց հավաքականի անդամներից մեկը ևս հայտնվի շապիկին, գոնե միայն խաղի ամերիկյան տարբերակի համար, բայց ինչպես երևում է՝ նրանց մերժել են:

«FIFA 16»-ը կթողարկվի 2015թ. սեպտեմբերի 22-ից՝ PlayStation 4, PlayStation 3, Xbox One, Xbox 360 և PC տարբերակներով:

Կարդացեք նաև

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս