«Որևէ ուժ չի կարող հեշտությամբ միանալ մի բանի, որը սկզբից մինչև վերջ լի է եղել անորոշություններով և տարտամությամբ». ԱԻՄ առաջնորդ

«Եթե դու միանում ես ինչ-որ բանի, պետք է հստակ պատկերացում ունենաս` ինչին ես միանում»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժմանը միանալու մասին, նման տեսակետ հայտեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող շարժման նոր նախաձեռնության անդամները կոչ Արեցին քաղաքական բոլոր ուժերին միանալ իրենց շարժմանը:

Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ այդ կոչը «հստակ» չէր, «անորոշ» էր: Նրա խոսքով՝ որևէ ուժ չի կարող հեշտությամբ միանալ մի բանի, որը սկզբից մինչև վերջ լի է եղել «անորոշություններով» և «տարտամությամբ»:

«Որպես հրապարակային միջոցառման, իհարկե, կարող ենք միանալ, և կմիանանք, մանավանդ այն բանից հետո, որ մեզնից ներողություն են խնդրել հրապարակավ»,- նշեց ԱԻՄ առաջնորդը:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Պ. Հայրիկյանի և ակցիայի մասնակիցների միջև: ԱԻՄ առաջնորդը իր համակիրների հետ ԵՄ դրոշներով գնացել էր Բաղրամյան պողոտա, ինչը վրդովվեցրել էր ցուցարարներից ոմանց: Միջադեպից հետո շարժման նոր նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հրապարակավ ներողություն էր խնդրել ԱԻՄ առաջնորդից կատարվածի համար:

 

Տեսանյութեր

Լրահոս