Յոդ պարունակող ըմպելիքներ, որոնք կակտիվացնեն վահանաձև գեղձի աշխատանքը
Վահանագեղձի թերի աշխատանքը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: theheartysoul կայքը ներկայացնում է մի քանի հյութերի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ակտիվացնել վահանաձև գեղձի աշխատանքը:
Մանգոյի հյութ
Մանգոն յոդի հիմնական աղբյուրներից մեկը չէ, սակայն այն կարող է ապահովել վահանագեղձի ճիշտ աշխատանքը: Մանգոն պարունակում է վիտամին E, որն էլ ակտիվացնում է վահանաձև գեղձը: Մեկ բաժակ մանգոյի հյութը կապահովի վիտամին E-ի օրական անհրաժեշտ չափաքանակի 12%-ը:
Բաղադրություն
- 1 մանգո
- Ֆիլտրած ջուր
Ջուրն ու մանգոն լցրեք բլենդերի մեջ և հարեք: Ստացված հյութը և՛ օգտակար է, և՛ համեղ:
Առանց ալկոհոլի ըմպելիք
Այս ըմպելիքն առանց ալկոհոլի ըմպելիք է, որը յոդով կսնուցի վահանաձև գեղձը: Ըմպելիքի հիմնական բաղադրիչը լոռամիրգն է, որը յոդով կսնուցի վահանագեղձը: Բացի այդ, լոռամիրգը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C:
Բաղադրություն
- Կես բաժակ լոռամիրգ՝ կտրատած
- Կես տանձ
- Կես նարինջ
- Ֆիլտրած ջուր
Մրգերը լցրեք ջրի մեջ և թողեք 30 րոպե: Որքան երկար թողնեք մրգերը ջրի մեջ, այնքան ավելի համեղ կլինի հյութը: Կարող եք նաև հյութն ամբողջ գիշեր դնել սառնարանում:
Յոգուրտով սմուզի
Յոգուրտը յոդի հրաշալի աղբյուր է, բացի այդ, այն պարունակում է պրոտեին, կալցիում և բակտերիաներ, որոնք օգնում են առողջ կյանք վարել: Յոգուրտն ուտելու լավագույն ձևն այն սմուզիին խառնելն է, և՛ արագ է, և՛ դյուրամարս:
Նախօրոք պատրաստած սմուզիին պարզապես յոգուրտ ավելացնելով՝ ևս մեկ անգամ պաշտպանում եք ձեր վահանագեղձն ու յոդով սնուցում այն:
Բաղադրություն
- Կես յոգուրտ
- Ձեր սիրելի սմուզին
Առողջարար կաթով շոկոլադ
Բաղադրություն
- 1 բաժակ կաթ
- 1թ/գ կակաո
Բաղադրիչները խառնեք և խմեք այս ըմպելիքը. այն ոչ միայն համեղ է, այլև՝ օգտակար:
Բանանի հյութ
Բանանը մի փոքր յոդ է պարունակում, բացի այդ, այն ունի մանրաթելեր, որոնք կօգնեն վահանաձև գեղձին, և կալիում է պարունակում, որը կկարգավորի օրգանիզմում հանքանյութերի մակարդակը:
Բաղադրություն
- 1 բանան
- Կես հապալաս
- 1 բաժակ կոկոսի կաթ
Բոլոր բաղադիչները խառնեք և խմեք այս հրաշք ըմպելիքը: Կոկոսի կաթի փոխարեն՝ կարող եք նաև սովորական կաթ ավելացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը