
Հրաշք թուրմ՝ անոթները մաքրելու համար

Եթե խնդիրներ ունեք սրտանոթային համակարգի հետ, ապա all-4-woman կայքի առաջարկած միջոցը ձեզ համար է: Այն պարունակում է սոճի և մասուր, որոնք օգնում են կարգավորել սրտանոթային համակարգի աշխատանքը, մաքրում են անոթները, նվազեցնում կաթվածի և օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը: Բացի այդ, այս արդյունավետ միջոցը կամրացնի ձեր առողջությունն ու իմունային համակարգը:
Ձեզանից կպահանջվի մոտ 10ճ/գ մանրացրած սոճու ասեղիկներ, որոնց վրա պետք է լցնել 1.5 լիտր մի փոքր տաք ջուր, ավելացնել 4ճ/գ մանրացրած մասուր, ամբողջ խառնուրդը եռացնել, ապա եփել ցածր կրակի վրա ևս 10 րոպե: Խառնուրդը կրակից վերցնել և լցնել թերմոսի մեջ, թողնել թրմվի 8-10 ժամ, ապա քամել և սառեցնել: Բուժիչ թուրմը խմել օրական 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ՝ 150մլ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը