Մածունի և արևածաղկի սերմի խառնուրդն օգտակար է լյարդին. Դեղատոմսեր

Լյարդի կարևորագույն ֆունկցիաներից է գլիկոգեն կոչվող կենսական էներգիայի կուտակումը, որի շնորհիվ նվազում է ախորժակը և կանխարգելվում է քաշի ավելացումը։

Առաջնահերթ անհրաժեշտ վիտամիններ
Լյարդը սիրում է E, C վիտամիններ, լիպոեթթու, որոնք առավել կարևոր են այս օրգանի համար։
Ա. E վիտամին։ Մանրացրեք 1 ճ/գ արևածաղկի սերմ, խառնեք 100 մլ մածունի հետ, կերեք քնելուց կես ժամ առաջ։ Եթե չկան որևիցե հակացուցումներ, կատարեք ամեն օր։ Մածունի փոխարեն` կարելի է օգտագործել կեֆիր։

Բ. C վիտամին։ Լավագույն աղբյուրներն են կանաչ թեյը, հաղարջ սևի տերևը, մասուրի պտուղը, դաղձը։
Խառնեք հավասար քանակային հարաբերությամբ։ 1 ճ/գ հումքը (չոր կամ թարմ) 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում` ջերմապահում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում, գոլ վիճակում։

Լյարդը ջերմություն է սիրում, չէ՞ որ օրգանիզմի ամբողջ արյունն օրը մոտ 400 անգամ անցնում է այդ օրգանով։

Կարդացեք նաև

Գ. Լիպոեթթու։ Սա N վիտամինն է, որը նպաստում է C և E վիտամինների յուրացմանը, կանխարգելում է ճարպի կուտակումը լյարդի վրա, կապում է ծանր մետաղների` սնդիկ, արսեն, կապար, աղերը։ Ջրում լուծվող նյութ է, որի շնորհիվ վերոգրյալ վնասակար միացությունները հեռացվում են մեզի հետ։ Պարունակվում է բրնձի, կաղամբի, կաթի, ցորենի, վարսակի, այլ հատիկավորների, ոսպի, ոլոռի, լոբու ածիկներում։

Վիտամին N պարունակող բույսերը խորհուրդ է տրվում ուտել առավոտյան ժամերին։
Պատրաստեք աղցան համեմեք բուսայուղով։

Ո՞ր դեղաբույսերն են առավել օգտակար լյադին

Դ. Կաթնափուշ (silybum marianum, расторопша пятнистая)։ Խորհուրդ է տրվում սուր և քրոնիկ հեպատիտների, լյարդի ցիռոզի ու ֆունկցիոնալ խանգարումների, խոլեցիստիտի բուժման ընթացքում պատրաստել հետևյալ եփուկը.

  • 10 գ սերմը լցրեք 150 մլ եռջրի մեջ, թուլացրեք կրակը, եփեք, մինչև մնա հեղուկի կեսը, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 1 ամիս։

Օգտակար ազդեցության ոլորտը. Ուժեղացնում է լեղու արտադրությունը և դուրսբերումն աղիների մեջ, որտեղ նպաստում է օգտակար նյութերի յուրացմանը։

Պաշտպանում է լյարդի բջիջները և բարձրացնում դիմադրությունն ինֆեկցիաների ու թունավորումների, հատկապես` ալկոհոլայինի հանդեպ։

Զ. Վաղենակ (Calendula)։ Օգտագործվում է ծաղիկը. 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։ (Տե՛ս «Առողջաբեր կալենդուլա» «168 Ժամ», 22.11.2012թ.)։

Է. Եղեսպակ (Salvia шалфей)։ Օգտագործվում է չորացրած տերևը. 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։

Ը. Խատուտիկ։ (Տե՛ս «Խատուտիկ` արևի հետ արթնացող բուժարարը» «168 Ժամ», 09.05.2013թ.)։

Թ. Անմեռուկ ավազուտային (Helichrysum arenarium, бессмертник)։ (Տե՛ս «Լյարդի բարեկամները ու թշնամիները», 25.09.2014թ.։ (Տե՛ս, «Հարության ծաղիկ», «168 Ժամ», 07.07.2011թ.)։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս