Շաքարային դիաբետ. Օգտակար խորհուրդներ
Շաքարային դիաբետի դեպքում անհրաժեշտ է կարգավորել ածխաջրերի փոխանակումն օրգանիզմում։
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ։
Անհրաժեշտ է
Հավկիթ մեկ հատ
Կիտրոն մեկ հատ
Պատրաստման եղանակը. Հավկիթը հարեք կիտրոնի հյութի հետ։
Օգտագործման եղանակը. Առավոտյան` ժամը 6-7-ը խմեք սենյակային ջերմաստիճանի 200-400 մլ ջուր, իսկ նախաճաշից 1 ժամ առաջ խմեք թարմ պատրաստված խառնուրդը։ Շարունակեք 3 օր, կրկնեք, 10 օրից չափեք շաքարի բաղադրությունը ու կհամոզվեք, որ այն կարգավորվել է։
Յասամանի տերև
Մանրացրեք թարմ հումքը, 20գ 2 ժամ թրմեք 1 լ գոլ ջրում. դրեք արևոտ տեղ։ 1 օրվա չափաբաժինն է։ Քամեք խմելուց առաջ։ Կարելի է խմել ամեն օր` մինչև 2 լ։ Իջեցնում է շաքարի տոկոսը։
Եղինջի տերև
1 ճ/գ թարմ հումքը 8 ժամ թրմեք 300 մլ եռջրի մեջ` ջերմապահում, առավոտյան քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: