«Արդշինբանկը»՝ Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»
Հուլիսի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն Լոնդոնում հեղինակավոր «Euromoney» ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ»:
Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկի առաջատար դիրքերը՝ հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաեւ Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր:
«Տարվա լավագույն բանկ» տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
ՏԵՂԵԿԱՆՔ
Արդշինբանկը «Տարվա բանկ» էր ճանաչվել նաեւ 2014 թ.՝ հեղինակավոր Financial Times-ի «The Banker» ամսագրի կողմից:
Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագիրն արդեն 20 տարուց ավել իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ: