Բաժիններ՝

Հաստատվել է Բեն Աֆլեքի մասնակցությունը Բեթմենի մասին պատմող սոլո ֆիլմին

Բեն Աֆլեքը ոչ միայն կմարմնավորի Բեթմենի մասին պատմող սոլո ֆիլմի գլխավորի հերոսին, այլև կլինի ֆիլմի բեմադրողն ու սցենարի հեղինակը: Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը:

Սցենարի համահեղինակ է նշանակվել Ջեֆ Ջոնսը, որը նախկինում աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են՝ «Փամփուշտ», «Ֆլեշ» և այլն: Նշվում է, որ ֆիլմի սցենարը պատրաստ կլինի 2015թ. վերջին, քանի որ աշնանը Աֆլեքը սկսելու է իր նոր ռեժիսորական նախագծի աշխատանքները («Նոր կյանք»):

Բեթմենի մասին պատմող սոլո ֆիլմը պատրաստ կլինի 2018թ.: Ամենայն հավանականությամբ, նախագծի շնորհանդեսը Warner Bros.-ը կանցկացնի Comic-con 2015-ի շրջանակներում:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031