
Forbes-ը ներկայացրել է վերջին տասնամյակում ամենաշատ վաստակած մարզիկներին

Ամերիկյան «Ֆորբս» պարբերականը հրապարակել է վերջին տասնամյակի ընթացքում բոլորից շատ գումար վաստակած մարզիկների ցանկը:
Առաջին տեղում գոլֆիստ Թայգեր Վուդսն էը, ով 2005-2015 թվականների ընթացքում վաստակել է 845 միլիոն դոլար: Վուդսն իր եկամտի մեծ մասը վաստակել է կոմերցիոն համագործակցությունների շնորհիվ: Նա աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են American Express-ը, Gillette-ը, Accenture-ն և AT&T-ը:
Ձեզ ենք ներկայացնում ամենաշատ գումար վաստակած մարզիկների 10-յակը.
- Թայգեր Վուդս (գոլֆ) – 845 միլիոն դոլար
- Ֆլոյդ Մեյվեզեր (բռնցքամարտ) – 660 միլիոն դոլար
- Կոբի Բրայանտ (բասկետբոլ) – 475 միլիոն դոլար
- Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 472 միլիոն դոլար
- Ֆիլ Միկելսոն (գոլֆ) – 468 միլիոն դոլար
- Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 455 միլիոն դոլար
- Դևիդ Բեքհեմ (ֆուտբոլ) – 441 միլիոն դոլար
- Մենի Պակյաո (բռնցքամարտ) – 432 միլիոն դոլար
- Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 407 միլիոն դոլար
- Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 350 միլիոն դոլար
Սիրարփի Աղաբաբյան