«Հավատում ենք վարչապետին, դրա համար էլ ճանապարհը բացում ենք». Հովիկ Աբրահամյանը հանդիպեց գյուղացիների հետ. shamshyan.com
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Խոր Վիրապի խաչմերուկ» կոչվող հատվածում 4000-ից ավելի գյուղացիներ հիմնականում՝ Արարատի մարզի 20 գյուղերից, խաղողով բարձված բեռնատար մեքենաներով փակել են ճանապարհը:
Նրանք ցանկանում էին հանդիպել կա՛մ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, կա՛մ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը հասավ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին: Նա հայտարարեց, որ գործարարների հետ պայմանավորվածություններ են ձեռբ բերվել խաղողը մթերելու համար: Գյուղացիները, համարելով այդ հարցը մասամբ լուծված, հայտարերեցին. «Հավատում ենք վարչապետին, դրա համար էլ ճանապարհը բացում ենք»: