Սերժ Սարգսյանը պարգևատրել է գործարարներին, գործարար-պատգամավորներին, հասարակական գործիչներին (ցանկ)
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար մի շարք հայտնի հայտնի գործարարների, արվեստաբանների, հասարակական գործիչների, գործարար-պատգամավորների պարգևատրել է մեդալներով: Պարգևատրվել են՝
«Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
«Յունիաստրում բանկ» ՍՊԸ-ի նախագահ Գագիկ Զաքարյանին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ Արթուր Վարժապետյանին (ՌԴ)՝ Երախտագիտության մեդալով:
«Ավիլոն» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Արչ Լիմիթիդ» ընկերության գլխավոր տնօրեն, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Վիտալի Գրիգորյանցին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին (ԱՄՆ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Գործարար Ջևան Չելոյանցին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանին (ՍԻՐԻԱ)՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Արվեստաբան Ջուլիա Մուլթուին (ԹՈՒՐՔԻԱ)՝ Երախտագիտության մեդալով:
«Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ Արկադի Ստանիսլավի Համբարձումյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Սերգեյ Համբարձումյանին (ՌԴ)՝ Երախտագիտության մեդալով:
«Ալեքս Գրիգ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Ալյանս Ավիս» հոլդինգի նախագահ Հակոբ Հովսեփյանին (ՌԴ)՝ Երախտագիտության մեդալով:
«Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանին՝ Երախտագիտության մեդալով:
ԱԺ պատգամավոր, գգործարար Գուրգեն Արսենյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Գործարար Աշոտ Խաչատրյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Սարգիս Կարոլինա» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Թարվերդյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ Աշոտ Արսենյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Գործարար Աշոտ Խաչատրյանցին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Էքսպատել» ՍՊԸ-ի ղեկավար Ալբերտ Ավդոլյանին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«ԻՄԷՔՍ Գրուպ» ՍՊԸ-ի նախագահ Նորայր Խաչատրյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերար Արմեն Շահազիզյանին (ՌԴ)՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
ՀՅԴ Հայ Դատի Արևմտյան ափի հանձնախմբի նախագահ, «Նորա Հովսեփյան» իրավաբանական գրասենյակների նախագահ Նորա Հովսեփյանին (ԱՄՆ)՝ Երախտագիտության մեդալով:
Ռումինիայի հայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանին (ՌՈՒՄԻՆԻԱ)՝ Երախտագիտության մեդալով:
Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանին (ՌԴ)՝ Երախտագիտության մեդալով:
«Իքս Գրուպ» իրավաբանական անձանց միջազգային միության նախագահ Խաչիկ Խաչատրյանին՝ Երախտագիտության մեդալով:
Հայ դատի Մոնրեալի հանձնախմբի նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանին (ԿԱՆԱԴԱ)՝ Երախտագիտության մեդալով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի բաժնի հայագետ Լևոն Ավդոյանին (ԱՄՆ)՝ Մովսես Խորենացու մեդալով:
Բարերար Վահե Կարապետյանին (ԱՄՆ)՝ Երախտագիտության մեդալով:
«ԱՐՍՈՒԳՐԻԳ» ՍՊԸ-ի հիմնադիր Հովհաննես Հրաչի Պողոսյանին՝ Երախտագիտության մեդալով:
«Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ի նախագահ Րաֆֆի Հովհաննէս Մեգերյանին՝ Երախտագիտության մեդալով:
Գործարար Նորիկ Պետրոսյանին՝ Երախտագիտության մեդալով:
«Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանին՝ Երախտագիտության մեդալով:
«Ադամիում» ՍՊԸ-ի նախագահ Վահրամ Ադամյանին՝ Երախտագիտության մեդալով:
Գործարար Աշոտ Կարապետյանին՝ Երախտագիտության մեդալով:
«Բարսել» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Կարեն Մկրտչյանին՝ Երախտագիտության մեդալով: