Մարզիչ կա, ով ոչինչ չի հաղթում, բայց մնում է թագավոր. Մոուրինիոն՝ Վենգերի մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչը կարծում է, որ ֆրանսիացի մասնագետն օգտվում է հսկայական արտոնություններից Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի և «Արսենալի» ղեկավարության կողմից:
«Դուք գիտեք մեկ մարդու, ով խաղից առաջ և խաղից հետո շատախոսում է դատավորների մասին, հրում է մարդկանց տեխնիկական գոտում, տրտնջում է, լալիս է առավոտյան, լալիս է երեկոյան, և ոչինչ տեղի չի ունենում: Նա ոչինչ չի կարողանում հաղթել, բայց պահպանում է աշխատանքը և մնում է թագավոր: Միայն մեկ այդպիսի մարզիչ կա:
Կանոնների ժողովածուի մեջ ասված է, որ որոշ մարզիչներ իրավունք ունեն խաղից առաջ և հետո խոսել դատավորների մասին: Իսկ մյուսներին չի կարելի: Եվ բերվում է համապատասխան ցուցակ: Ես գտնվում եմ այն ցուցակում, ով կպատժվի դատավորին քննադատելու դեպքում: Դա երևակայական ցուցակ է, բայց միանգամայն ճշմարտացի»,- ցիտում է Մոուրինիոյին The Mirror-ը:
Շաբաթ «Չելսին» արտագնա հանդիպում է անցկացնելու «Նյուքասլի» հետ, որի մարզիչ Սթիվ Մակլարենը գտնվում է հեռացման եզրին: Մեկնաբանելով մրցակցի շուրջ իրավիճակը՝ Մոուրինիոն նորից ակնարկել է Վենգերին:
«Այս երկրում միայն մեկ մարզիչ իր վրա ճնշում չի զգում: Մնացած բոլորը բախվում են դրա հետ: Ես գտնվում եմ ճնշման տակ: Սթիվ Մակլարենը, Մանուել Պելլեգրինին, Բրենդան Ռոջերսը՝ նույնպես»,- ասել է պորտուգալացին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը