Բաժիններ՝

«Այս իրավիճակում լաց ու կոծը կամ տխրությունը հարցի լուծման ճանապարհին ամենահարմար տարբերակը չէ». Աննա Մայիլյանը՝ սահմանի լարված իրավիճակի մասին

Վերջին օրերի՝ սահմանային լարված իրավիճակի մասին 168.am-ն այսօր զրուցեց երգչուհի Աննա Մայիլյանի հետ, ով ռազմական ակտիվ գործողություններն այսպես մեկնաբանեց.

«Սահմանի վրա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումները նորություն չեն մեզ համար, սակայն վերջին օրերի նրանց կեցվածքը միանշանակ սադրիչ նպատակներ է հետապնդում: Այս օրերին մենք պետք է անկոտրում կամք դրսևորենք, լինենք ավելի, քան համախումբ, կանգենք մեր զինվորի կողքին և անենք ամեն հնարավորը՝ նրան օգնելու և սատարելու համար: Ցավոք, ձեր զանգից րոպեներ առաջ ես մտածում էի այսօր մեր բանակի 4 զինվորների կորստի մասին, որոնց ցավը, իհարկե, անդառնալի է, բայց այս իրավիճակում լաց ու կոծը կամ տխրությունը հարցի լուծման ճանապարհին ամենահարմար տարբերակը չէ: Սա չի փրկելու իրավիճակը:

Կարծում եմ՝ պետությունն այս իրավիճակում ֆինանսական հնարավոր բոլոր հոսքերը պետք է ուղղի բանակի և սահմանների պաշտպանությանն ու ամրությանը: Հիմա մենք բոլորս, ազգովի պետք է հասկանանք, որ այս իրավիճակում մեզ բոլորովին անհրաժեշտ չի անիմաստ, տարատեսակ միջոցառումներ կազմակերպել, դրանց վրա գումարներ վատնել, և այլն: Կարծում եմ նաև, որ շատ կարևոր է արդեն առաջին գծերում այս օրերին ունենալ ավելի մեծ թվով պրոֆեսիոնալ ու փորձառու զինվորականներ: Պետք է շատ զգույշ լինենք հատկապես երիտասարդներին առաջին շարքեր ուղարկելուց: Եվ, ընդհանրապես, մեր պետությունն այս օրերին շատ ավելի լուրջ խնդիրներ ունի լուծելու, քան վաստակավորի կոչումներ բաժանել մարդկանց, որոնք դրան արժանի չեն»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս