Հարցին, թե՝ սրա արդյունքում սակագնի տատանում կլինի՞, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Անպայման կլինի: Իրենք ընդհանրապես չափորոշիչներն էլ են փոխում, մասնակիցների կարգավիճակն էլ են փոխում, նոր խաղացողներին մուտքի հնարավորություն են տալիս: Այդ ամենը բերելու է սակագնի փոփոխության»:
Կամակոր են, անզիջում։ Երբ Ցուլերը զայրանում են, նրանցից շատ քիչ բան է կախված. նրանց պարզապես հանգստանալ է հարկավոր։ Սովորաբար նրանք առանց առիթի չեն զայրանում, և, եթե հիասթափեցնեք նրանց, նրանք կարող են սկսել վիճել ամենաբարձր տոնով։ Տանել չեն կարողանում նրանց, ովքեր հունից հանում են իրենց։
Այս խնդիրը զգացվում է հատկապես 35 տարեկանից հետո: Հարկավոր է հետևել որոշակի կանոնների՝ նյութափոխանակությունը վերականգնելու համար: Օրգանիզմի ծերացման գործընթացը սկսվում է, երբ խանգարվում է էնդոկրին համակարգի աշխատանքը:
Երկու հանգամանք պետք է նկատի առնել հրաշքների վերաբերյալ. նախ՝ թե ինչու են տեղի ունենում և մյուսը՝ ինչ կերպ են կատարվում: Թե ինչու են տեղի ունենում. երբեմն հրաշքներ են լինում՝ ցույց տալու համար միայն Աստվածային կարողությունը, հրամանը, բարությունը՝ որպես մխիթարություն նեղության մեջ ընկածին կամ որևէ ուղիղ վարդապետություն ճշմարտելու համար:
Նորայր Նուրիկյանի հետ հանդիպել եմ Երևանում, 1985 թվականի մարտին, երբ նա Հայաստան էր եկել այն օրերին չափազանց մեծ հեղինակություն վայելող «Բարեկամության գավաթի» մրցումներին, որն անգամ համարում էին «աշխարհի փոքր առաջնություն»։ Այսօր, երբ լրանում է անվանի մարզիկի ծննդյան 75 տարին, ուզում եմ մարզասեր ընթերցողի դատին ներկայացնել այն հեռավոր 85-ին կայացած իմ հարցազրույցը անվանի մարզիկի հետ։ Ահա այն.
Բուհերում բազմաթիվ թափուր տեղերի առկայությունը վերջին մեկ շաբաթվա գլխավոր նորություններից էր։ Բայց իրականում այն նորություն չէ, քանի որ դեռևս 2006 թվականին հայտնի էր, որ 2017, և հատկապես՝ 2018 թվականներին դիմորդների թիվն էապես նվազելու է։
Ժողովրդագրական խնդիրը Հայաստանի առջև ծառացած ամենակենսական հիմնահարցերից մեկն է։ Արտագաղթի բարձր ցուցանիշներն ու ամուսնությունների, ծնելիության մակարդակի նվազումը տարեցտարի հանգեցնում են բնակչության թվաքանակի կրճատմանը։ Շատերն այն ազգային անվտանգության խնդիր են համարում։ Պետությունը տարբեր ծրագրերով փորձում է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։
Հետևանքները կարող են արտահայտվել տարբեր ռեակցիաներով, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ, սակայն ժամանակի ընթացքում կարող են վերածվել քրոնիկական խնդիրների, որոնք դժվարությամբ են բուժվում։ Այդ պատճառով շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են աղիների միկրոֆլորայի խանգարման նշանները և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու համար։
Դիտարկմանը, որ շրջանառության կրճատման հետևանքով շահույթը նույնպես կպակասի, և գուցե ՀԷՑ-ը փորձի դա կոմպենսացնել բնակչության հաշվին, Հ.Հարությունյանը հակադարձեց. «Սակագների հաշվարկն իրականացնում է ՀԾԿՀ-ն, և այդտեղ սպեկուլյացիաները և սուբյեկտիվ երևույթները կարելի է բացառել»։
Նրա պնդմամբ՝ շուկան ուսումնասիրելու ժամանակ շատ խախտումներ են արձանագրել այն կետերում, որտեղ պաղպաղակ են վաճառում: Նրա նշած առաջին խախտումը ջերմաստիճանային պայմանների սխալ պահպանումն է: Կան տեղեր, որտեղ գիշերն անջատում են, առավոտյան՝ միացնում:
Ավանդի գրավով սպառողական վարկ կամ վարկային գիծ կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում և առանց լրացուցիչ փաստաթղթերի պահանջի, օրինակ՝ գումարի շտապ անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է չհանել իր ավանդը Բանկից և չկորցնել կուտակված տոկոսները, այլ վերցնել վարկ տվյալ ավանդի գրավով, պահպանելով ավանդի կուտակված տոկոսները: Հաճախորդի ընտրությանը Բանկն առաջարկում է․
Միացյալ Նահանգների Michael Kors ընկերությունը համաձայնության է հասել 896 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,2 միլիարդ դոլարով) Մեծ Բրիտանիայի Jimmy Choo կոշիկի արտադրողի գնման շուրջը, ասված է ընկերության հայտարարության մեջ։
Նրան անվանում են աշխարհի ամենագեղեցիկ թագուհին, ոճի խորհրդանիշ, նմանակում են նրա հագուկապը, սանրվածքը: Արդեն 15 տարուց ավելի Հորդանանի թագուհի Ռանիյա Ալ-Աբդալլան ողջ աշխարհին ստիպում է խոսել իր մասին: Հիացական արձագանքների են արժանանում ոչ միայն նրա կատարյալ ճաշակը և աչքի ընկնող վառ արտաքինը, այլև բարեգործության ոլորտում նրա ակտիվ գործունեությունն ու մահմեդական կանանց իրավունքների պաշտպանության գործում գործադրած ջանքերը:
այկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ:
«Պատճառը չեմ կարող ասել, բայց հիվանդների թվի հետ կապված չէ: Նախարարությունն ուղարկում է, մենք էլ հիվանդներին ենք տալիս: Կարող է՝ մի շաբաթ հետո լինի»,- նշեց պոլիկլինիկայի փոխտնօրենը:
«Բոլորը քաջատեղյակ են, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո անմիջապես Արցախում նույնպես սկսվեց գործընթաց սահմանադրական փոփոխությունների առումով։ Սկզբնական շրջանում բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ Արցախի Ազգային ժողովում ներկայացված, թե՛ արտախորհրդարանական, կողմնակից էին, որ Արցախում ընդունվի ՀՀ-ի նման խորհրդարանական կառավարման համակարգ։ Նույնիսկ արդեն սահմանադրության տարբերակն էր մշակված, նախագիծը պատրաստ էր։ Դրանից հետո, ցավոք սրտի, տեղի ունեցավ այն, ինչ բոլորս անվանում ենք քառօրյա պատերազմ»,- նկատեց պարոն Իսագուլյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը:
«Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
Կա տարածված կարծիք, որ պաշտպաններն ամենաչգնահատվածն են ֆուտբոլում, քանի որ քիչ է պատահում, որ ակումբը հսկայական գումար վճարի պաշտպանի համար:
Google-ը փորձարկել է վիրուալ իրականությունը կրթության ոլորտում օգտագործելու հնարավորությունը: Փորձարկումը ցույց է տվել, որ այն մասնակիցները, ովքեր սովորել են VR-ով, ավելի հեշտ և արագ են կատարել առաջադրանքը, քան նրանք, ովքեր դիտել են կրթական տեսանյութեր YouTube-ով:
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կան մոլորակի վրա ֆուտբոլիստներ, որոնք իրեն ավելի լավն են դարձնում:
Օրենքը քանի՞ տեսակ է լինում:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկանխատեսելի են ու մի փոքր խելագար։ Այս պահին նրանք հրաշալի են ու զվարճալի, բայց մեկ րոպե անց կարող են դառնալ հիստերիկ ու նեղացկոտ։ Երբեք չեք կարող իմանալ, թե հաջորդ անգամ Երկվորյակն իր բնավորության որ կողմը ցույց կտա Նրանք նաև բամբասկոտ են, և մեծ է հավանականությունը, որ ձեր մեջքի ետևում քննարկում են ձեզ։
Բշտիկներն ու սև կետերը նկատելիորեն տգեղացնում են դեմքը։ Դրանք կարող են առաջանալ տարբեր պատճառներով, այդ թվում՝ ներքին օրգանների աշխատանքի խանգարման հետևանքով։ Եթե բորբոքում առաջացնող էլեմենտներն այնքան էլ շատ չեն, դրանցից կարելի է ազատվել նաև տան պայմաններում՝ օգտագործելով այս բնական միջոցը։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նորից փորձում է ազդել ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:
«Մինչև փետրվար շատ կարճ ժամանակ է մնացել, և այն, թե դեռ ժամանակ կա, ու դրա մասին պետք չէ խոսել, ընդամենը խոսակցություններ են: Վարչապետի պաշտոնի համար պայքարը բավական թեժ է արդեն այս պահից, բայց այդ մասին հասարակությունը շատ քիչ է տեղեկացված»:
Արյան ճնշումը կարող եք իջեցնել կալիումի օգտագործման շնորհիվ։ Մարդկանց մեծ մասը չի ստանում այս հանքանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժինը։
Ժոզեն հավաստիացրեց, որ Դավիդի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության հետ կապված պատմությունն ավարտվել է:
Ռայան Գիգսը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներից է, խոսելով անգլիական ակումբի տրանսֆերային քաղաքականության մասին՝ նշում է, որ թիմը հաջողությամբ կարող է համալրել Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը: