Աղիների միկրոֆլորա. 6 հետևանք օրգանիզմի համար, երբ այն խախտված է

Steptohealth.ru-ն գրում է, որ մարդու աղիներում բազմաթիվ բակտերիաներ են բնակվում, որոնք ապահովում են աղիների միկրոֆլորան։ Սա էական նշանակություն ունի նյութափոխանակության կարգավորման գործընթացում, ինչպես նաև իմունիտետի համար։ Օգտակար բակտերիաներն օրգանիզմը պաշտպանում են վարակներից։ Սակայն սխալ սննդակարգի, հակաբիոտիկների հաճախակի օգտագործման, սթրեսի հետևանքով դրանց ակտիվությունը կարող է խանգարվել. Արդյունքում՝ առաջանում է անհավասարակշռություն, որը սպառնում է առողջությանը։

Հետևանքները կարող են արտահայտվել տարբեր ռեակցիաներով, որոնք առաջին հայացքից կարող են աննշան թվալ, սակայն ժամանակի ընթացքում կարող են վերածվել քրոնիկական խնդիրների, որոնք դժվարությամբ են բուժվում։ Այդ պատճառով շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են աղիների միկրոֆլորայի խանգարման նշանները և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկել այն վերականգնելու համար։

1. Նյութափոխանակության հետ կապված խնդիրներ։ Քանի որ բակտերիաներն ապրում ու բազմանում են աղիներում, դրանց անհավասարակշռությունը կարող է բացասական ռեակցիաներ առաջացնել նյութափոխանակության համակարգում։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ վնասակար միկրոօրգանիզմները բազմանալու հնարավորություն են ստանում։ Արդյունքում՝ դրանք սկսում են ազդել գործընթացների վրա, որոնք պատասխանատու են սննդի մասնատման և սննդարար նյութերի յուրացման համար։ Արդյունքում՝ որովայնւմ մեծանում է թթվայնությունը, տոքսինների քանակը, ինչն իր հերթին՝ հանգեցնում է հետևյալ նշանների առաջացմանը.

  • գազեր և մետեորիզմ
  • որովայնի փքվածություն
  • այրոց
  • թթվային ռեֆլյուքս
  • տասներկումատնյա աղու խոց
  • գաստրիտ
  • փորլուծություն
  • փորկապություն
  • գրգրռված աղիների սինդրոմ։

2. Հիշողություն հետ կապված խնդիրներ։ Աղիները կապված են ուղեղի աշխատանքի հետ։ Հետևաբար՝ անհավասարակշռությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանաչողական պրոցեսների վրա։ Աղիների միկրոֆլորան մասնակցում է մի քանի կարևոր նեյրոմեդիատորների արտադրությանը, իսկ երբ դրա հավասարակշռությունը խախտված է, կարող են հիշողության, անհանգստության հետ կապված խնդիրներ առաջանալ, որոնք ազդում են մտավոր կարողությունների վրա։

Կարդացեք նաև

3. Սննդարար նյութերի անբավարար քանակ։ Աղիներում օգտակար բակտերիաներն անհրաժեշտ են վիտամինների, հանքանյութերի և այլ սննդարար նյութերի սինթեզի համար։ Երբ դրանք դուրս են գալիս վերահսկողությունից, նյութափոխանակության գործընթացը դանդաղում է, ընկնում է օրգանիզմի՝ սննդարար նյութերը յուրացնելու կարողությունը։ Սկզբնական շրջանում դա նկատելը բարդ է, քանի որ օրգանիզմը սննդարար նյութերի «պահուստներ» է ձևավորում, սակայն հետագայում առաջանում են մի շարք նշաններ, որոնք վկայում են սննդարար նյութերի անբավարար մակարդակի մասին։ Առավել հաճախ արտահայտվում են.

  • D, K, B7, B12 վիտամինների անբավարար մակարդակ
  • մագնեզիումի և կալցիումի անբավարար մակարդակ։

4. Մաշկային խնդիրներ։ Գոյություն ունեն բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ, որոնք կապված են մաշկի առողջության հետ։ Մաշկի առողջության հետ սերտորեն կապված է աղիների առողջությունը, քանի որ դրանց միջոցով օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները, ինչպես նաև յուրացվում են սննդարար նյութերը։ Մաշկի հետևյալ խնդիրները կարող են վկայել աղիների բակտերիաների անհավասարակշռության մասին.

  • ակնե
  • բշտիկներ
  • փսորիազ
  • էկզեմա։

5. Աուտոիմուն հիվանդություններ։ Սրանք բնորոշվում են՝ որպես քրոնիկական հիվանդություններ, քանի որ օրգանիզմը «գրոհի է ենթարկում» ինքն իրեն՝ ձգտելով պայքարել էլեմենտների դեմ, որոնք սխալմամբ վտանգավոր է համարում։ Սա բարդացնում է ախտորոշումն ու բուժումը, քանի որ սկզբնական շրջանում արտահայտվող նշանները հաճախ են շփոթում այլ տարածված խնդիրների հետ։ Այս հիվանդությունները կարող են կապված լինել նաև աղիների միկրոֆլորայի հետ։ Դրանցից են.

  • ռևմատոիդ արթրիտ
  • աուտոիմուն թիրեոիդ
  • աղիների բորբոքային հիվանդություններ
  • գլյուտենը յուրացնելու անկարողություն
  • 1-ին տիպի դիաբետ։

6. Քրոնիկ սթրես։ Սթրեսն էմոցիոնալ անհավասարակշռություն է, որը, որպես կանոն, բազմաթիվ ներքին ու արտաքին գործոնների հետևանք է։ Այս դեպքում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, որը խանգարում է հորմոնների արտադրությանը, որոնք պատասխանատու են բարձր տրամադրության համար։ Սա նշանակում է, որ քրոնիկական սթրեսը կարող է աղիների առողջության հետ կապված խնդրի վկայություն լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս