Ինչու է հարկավոր ամեն օր արքայախնձոր ուտել. 7 կարևոր պատճառ
Արքայախնձորն օգտակար է առողջության համար։ Fithacker.ru կայքը ներկայացրել է ամեն օր արքայախնձոր ուտելու մի քանի պատճառ։
Նյութափոխանակության համակարգ։ Արքայախնձորը բջջանյութ և ջուր է պարունակում, ինչի շնորհիվ նպաստում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին։
Դիաբետ։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ 1-ին կարգի դիաբետով տառապող անձանց արյան մեջ շաքարի քանակը ցածր է, եթե նրանք բջջանյութով հարուստ սնունդ են օգտագործում։
Բուժիչ հատկություններ։ Արքայախնձորը նյութեր է պարունակում, որոնք կրճատում են վնասվածքների ապաքինման ժամանակը, արյունահոսությունը, մեղմացնում են ցավը և այտուցվածությունը։
Վերարտադրողական առողջություն։ Հայտնի է, որ ազատ ռադիկալները վնասում են առողջությանը, այդ թվում՝ վերարտադրողական համակարգին։ Այդ պատճառով սննդակարգը, որը հարուստ է հակաօքսիդանտներով, օգտակար է վերարտադրողական առողջությանը։
Արյան ճնշում։ Արյան ճնշումը կարող եք իջեցնել կալիումի օգտագործման շնորհիվ։ Մարդկանց մեծ մասը չի ստանում այս հանքանյութի՝ օրական խորհուրդ տրվող չափաբաժինը։
Ասթմայի կանխարգելում։ Մարդիկ, ովքեր բավարար քանակով սննդարար նյութեր չեն օգտագործում, առավել հակված են ասթմայի զարգացման։ Անհրաժեշտ սննդարար նյութերից մեկն էլ բետա-կարոտինն է, որը պարունակում են արքայախնձորը, պապայան, մանգոն, բրոկոլին, դեղձը, դդումը, գազարը։
Տարիքային դեգեներացիա։ Այս երևույթը կարելի է մեղմացնել մրգերի, հատկապես՝ արքայախնձորի օգտագործման միջոցով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը