Ինչ է հարկավոր անել՝ 35 տարեկանից հետո չգիրանալու համար
Sovkusom.ru-ն գրում է, որ տարիքի մեծացմանը զուգընթաց՝ նյութափոխանակությունը դանդաղում է: Այս խնդիրը զգացվում է հատկապես 35 տարեկանից հետո: Հարկավոր է հետևել որոշակի կանոնների՝ նյութափոխանակությունը վերականգնելու համար: Օրգանիզմի ծերացման գործընթացը սկսվում է, երբ խանգարվում է էնդոկրին համակարգի աշխատանքը: Նյութափոխանակությունը վերականգնելու համար հարկավոր է ակտիվ կենսակերպ վարել, շտկել սննդակարգը՝ այն դարձնելով հավասարակշռված:
Ինչպես արագացնել նյութափոխանակությունը 35 տարեկանից հետո
Վահանաձև գեղձ: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մարդու ընդհանուր ինքնազգացողության վրա: Առաջանում է ապատիայի, հոգնածության, դեպրեսիայի զգացում: Իջնում է սեռական ցանկությունը: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներն անդրադառնում են մաշկի վիճակի վրա՝ առաջացնելով ծերացման վաղ նշաններ: Վահանաձև գեղձի խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում յոդ, B խմբի և C վիտամին օգտագործել: Այս նյութերը պարունակում են կարտոֆիլը, լոլիկը, վարսակի փաթիլները, լոբին, բողկը, ծովամթերքը, և այլն:
Սեռական գեղձեր: Այս գեղձերը պատասխանատու են ծերացման գործընթացի համար: Դրանց նորմալ աշխատանքի համար հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը պարունակում է C և E վիտամիններ:
Մակերիկամներ: Մակերիկամների նորմալ աշխատանքը դրական է ազդում սեռական կյանքի, մկանների, իհա՛րկե, նաև նյութափոխանակության վրա: Այս օրգանի նորմալ աշխատանքն ապահովելու համար հարկավոր է սննդակարգ ներառել մթերք, որը հարուստ է A, C և E վիտամիններով:
Ենթաստամոքսային գեղձ: Այս գեղձի աշխատանքի խանգարումը հանգեցնում է օրգանիզմի համար մի շարք բացասական հետևանքների: Այս գեղձի աշխատանքի հետ կապված խանգարումները կարող են նույնիսկ շաքարային դիաբետի առաջացման պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը